Բաժիններ՝

ՎՊ-ն բոլոր մարզերում կստուգի սոցիալական ծառայությունների աշխատանքը

Հայաստանի վերահսկիչ պալատը բոլոր մարզերում կստուգի սոցիալական ծառայության գրասենյակների աշխատանքը: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՎՊ 2015 թ. տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: «ՎՊ խորհուրդը որոշել է 100%-ով ստուգել բոլոր մարզերում սոցիալական ծառայության գրասենյակների աշխատանքը: Վերջում ստուգման փուլը կավարտենք Երևանում»,- ասաց Զաքարյանը: Ըստ նրա` դա ահռելի աշխատանք է, մեկ տարվա աշխատանք չէ, տասնյակ հազարներով գործեր են, ընդ որում` խնդիր են դրել գործերը մեկ առ մեկ նայել: ՎՊ նախագահը դժվարացավ նշել, թե երբ կավարտեն` ա՞յս տարի, թե՞ մյուս: Նա նկատեց, որ սոցիալական ոլորտն ամբողջ աշխարհում է ռիսկային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս