Բաժիններ՝

ՀՌԱՀ-ը ինֆորմացիա չունի` հեռուստատեսային գովազդի շուկայում մենաշնորհ կա՞, թե՞ ոչ

Այսօր ԱԺ նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թ. գործունեության մասին հաղորդման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում հեռուստատեսություններում գովազդը խիստ մենաշնորհային է:

«Կարո՞ղ եք հակառակը համոզել»,- Ա.Մանուկյանը դիմեց ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանին:

«Մի քիչ էմոցիոնալ է այդ մոտեցումը: Գովազդ կա շատ տարբեր ոլորտներում, էնպես չի, որ գովազդը մեկ մարդու մենաշնորհ է»,- պատասխանեց Ժ.Դադասյանը:

Ըստ նրա` հանձնաժողովը նման ինֆորմացիա չունի` այդտեղ մենաշնորհ կա՞, թե՞ ոչ: Սակայն, նշեց Դադասյանը, հեռուստաընկերությունները շահագրգռված են շատ գովազզդ ունենալու և զարգանալու, հակառակը տրամաբանական չէ. «Ինչո՞ւ պետք է իր գովազդը տա մեկ մարդու»:

«Գովազդ տալու իրավունքն է մենաշնորհային»,- պնդեց Ա.Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս