Բաժիններ՝

«Գյուղատնտեսության ոլորտում կունենանք դրական տեղաշարժեր». Սերգո Կարապետյան

«Հայաստանում և Արցախում գյուղատնտեսական աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են, ուշացման դեպքեր չկան»,- այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա` ապրիլյան գործողությունների պատճառով մի քանի օր ուշացում է եղել այդ տարածքներում, բայց հետո վերականգնվեց: Նախարարը նշեց, որ կոմբայնները գործուղվել են, ժամանակին բերքահավաքը կիրականացվի: «Այս տարի կատարված աշխատանքների առումով առաջընթաց ունենք, շատ վայրերում ավել ցանքեր են կատարվել, և բոլոր նախադրյալները ունենք ասելու, որ գյուղատնտեսության ոլորտում կունենանք դրական տեղաշարժեր և ավել ցանքեր նախորդ տարվա համեմատ»,- ասաց Ս.Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս