«Դեմ եմ, սա տանում է դեպի ոչ մի տեղ»
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրեց նախագծում ներառված մի քանի սկզբունքային հարցեր, որոնք անընդունելի են` նշելով, որ իր բազմաթիվ առաջարկները հիմնականում հաշվի չեն առնվել:
«Նախագծի ամբողջ կոնցեպտը չի փոխվել: Եթե կա կայուն մեծամասնություն, պետք է լինի կայուն փոքրամասնություն»,- ասաց Հ.Բագրատյանը` ընդգծելով, որ եթե խորհրդարանում մեծամասնությունը 60% է կազմում, ուրեմն դիկտատուրա է լինելու: Ըստ նրա` պետք է ֆիքսել 54% և 46%` որպես կայուն մեծամասնություն և կայուն փոքրամասնություն:
Հ.Բագրատյանի խոսքով` ՏԻՄ-երում միայն մշտական բնակիչը պետք է քվեարկի:
Նա նշեց, որ համամասնական ընտրակարգի անցելը սահմանադրական նորմ է և չի կարելի այս ԸՕ-ով շեղել դրանից, բայց սա մեծամասնական ընտրակարգ է, որը խաղաթյուրված ձևով է ներկայացված: Պատգամավորի կարծքով` պատգամավորների 131 թվից 100 իջնելու դեպքում պետք է նաև անցողիկ շեմը իջեցնել 5%-ից 4%-ի, չի կարելի Գյումրիի և Վանաձորի քաղաքները ավելացնել Երևանին և քաղաքապետի ուղիղ ընտրություն չկատարել, նաև հստակ պետք է պարզ լիներ, թե ինչպես են կարողանում ցուցակները տեսնել քվեարկությունց հետո` նախօրոք մաքրելով ցուցակները:
Հ.Բագրատյանը նշեց, որ իր նախնական գնահատականները չեն փոխվել. «Լուրջ մտավախություն կա, որ կվերարտադրվի քաղաքական մեծամասնությունը, որ չունի բնակչութան մեծ մասի աջակցությունը, որ այն, ինչ օգուտ է քաղաքական մեծամասնությանը, վերցրել է, իսկ այն, որ ձեռնտու չէ, պահպանված չէ այս ԸՕ նախագծով: Դեմ եմ, սա տանում է դեպի ոչ մի տեղ, չի կարող հանգեցնել ոչ մի առաջընթացի: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է իր մեջ ուժ գտնի, որ չընդունի»: