Բաժիններ՝

ԱԺ-ն քննարկում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը

Ազգային Ժողովի նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ուսումնասիրվել է 7 ոլորտ` սոցիալական, գյուղատնտեսություն, առողջապահություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, դատաիրավական և վարկային-դրամաշնորհային միջոցներ: Ի.Զաքարյանը նշեց, որ սոցիալականը համարվում է ռիսկային ոլորտ, խախտումները շատ են, անցած տարի 500-ից ավելի խախտումներ են հայտնաբերվել, պաշտոնյաններ են հեռացվել աշխատանքից: Ի.Զաքարյանը հակիրճ ներկայացրեց նաև մյուս ոլորտների ամփոփ արդյունքները:

Պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է պատկերը` նախկին աղմկահարույց բացահայտումների ֆոնին: Ի.Զաքարյանը նշեց, որ ՎՊ-ի կամ ստուգող ցանկացած կազմակերպության համար կարևոր է, որ երկրի կառավարությունը բյուջեն իրականացնի հստակ ծրագրերով, որոնց գնահատականը կարելի է տալ: Ըստ նրա` այլ խնդիր է, թե այդ ծրագրերը վերջնարդյունքում երբ են ավարտվում:

Նա նշեց, որ ՎՊ կայքից որևէ փաստաթուղթ չեն հանել, իսկ շինարարության ծավալային հավելագրումների մասին հիմա չեն խոսում, որովհետև դրանք հիմա չկան: Սակայն, ինչպես ասաց  ՎՊ նախագահը, ոլորտում ամեն ինչ հարթ չէ, տոկոսների մասին խոսվել է, քննարկումները շարունակվում են: Նրա խոսքով` պետական գնումների մասին խոսելուց հետո, մասնավորապես ինսուլինի հետ կապված, զգալի գումարներ են խնայվել: «Կան ծրագրեր, որտեղ բացարձակապես մենք խնդիր չենք տեսնում, բայց կան ծրագրեր, որոնք դեռևս ռիսկային դաշտում են և մենք փորձելու ենք դա նայել»,- ասաց Ի.Զաքարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս