Բաժիններ՝

Կոռուպցիայի դեմ պայքարի սրբազան փուլ` Հայաստանում

«Վերջին շաբաթներին մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի սրբազան փուլ է սկսվել: Գաղտնիք չէ, որ կոռուպցիոն հիմնական դրևսրումները հատկապես պետական գնումներում են տեղի ունենում: Օրինակ` որևէ գերատեսչության համար պաստառը կարող է գնվել Ռենուարի, կամ առնվազն Մոդիլիանիի կտավների գնով: Վերահսկիչ պալատն այս գործընթացում ի՞նչ խնդիրներ կարող է լուծել»,- այսօր ԱԺ նիստում Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թ-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա` եթե ուզում ենք խնդիրը լուծել, ոչ թե պետք է նախարարություններից մեկը հայտարարի, թե սպասում է հեռախոսով տեղեկությունների, այլ հիմնական անելիք ունեն ՎՊ-ն, ՏՄՊՊՀ-ն. «Ինձ համար անհասկանալի են քաղաքացիներին կամ ՀԿ-ներին ուղղված տարբեր կոչերը»: ՎՊ նախագահ Իշխան Զքարյանը նշեց, որ պետական գնումներում կան ռիսկեր, բայց կան ոլորտներ, որոնք մշտապես լինելով ՎՊ տեսադաշտում, խնդիրները կարգավորվել են, օրինակ` առողջապահության ոլորտում կան բարձր գներ, բայց կան նաև ճիշտ կազմակերպված գործընթացներ, որոնց մասին նույնպես գրել են:

«Այո, այսօր մենք որոշակի խնդիրներ ունենք գնման գործընթացներում»,- ասաց Ի.Զաքարյանը` նշելով, որ համապատասխան առաջակություններ են ներկայացնում կառավարությանը, օրինակ` պետական հսկիչ գներ սահմանել: Սակայն, նրա կարծիքով, դա այս լաբիրինթոսում կաշխատի՞, թե՞ ոչ, չի կարելի ասել: «Մտահոգությունն ընդհանուր առմամբ կա, պետք է գտնել մեխանիզմները»,- նշեց Զաքարյանը:

Ն.Զոհրաբյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք ՎՊ-ն ուսումնասիրե՞լ է ֆինանսների նախարարության Դիլիջանի կենտրոնը, որի գերթանկարժեք վերանորոգման, ճոխ ատրիբուտներով հանգստի սենյակների մասին բազմիցս հրաարակվել է: Ի.Զաքարյանը նշեց, որ այդ կենտրոնում վերահսկողություն չեն իրականացրել, իսկ հետագայում այն կդառնա՞ վերահսկողության առարկա, թե՞ ոչ, կորոշի ՎՊ խորհուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս