Վենետիկի հանձնաժողովի առաջարկների մի մասը չի ընդունվել

Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս իրացնել Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները: Այսօր ԱԺ նիստում ԸՕ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների մի մասը չի ընդունվել: Ըստ նրա` դրա համար հիմնավոր պատճառներ են եղել:

«Վենետիկի հանձնաժողովի դիտողությունների գերակշիռ մասն ընդունված է և արտացոլված է այս նախագծում»,- ասաց Դ.Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՎՀ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել «թույլատրել ընտրողների ստորագրված ցուցակների խելամիտ ուսումնասիրում»: «Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը առաջացնում է մի շարք մտահոգություններ՝ կապված տեղեկատվության գաղտնիության հետ: Քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգությունները կարծես գոնե մասամբ արտահայտվել են օրենսգրքի նախագծի միջանկյալ տարբերակում՝ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները հասանելի դարձնելու հնարավորության միջոցով: Հաշվի առնելով տվյալների պաշտպանության և քվեարկության գաղտնիության միջև բալանս ապահովելու կարևորությունը, մի կողմից, և շահագրգիռ կողմերի՝ ընտրողների ստորագրված ցուցակները ուսումնասիրելու հետաքրքրությունը, մյուս կողմից՝ առաջարկվում է շահագրգիռ կողմերի կողմից հատուկ պայմաններում՝ որպես վստահություն կառուցելու միջոց»,- նշված է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններում:

Տեսանյութեր

Լրահոս