Բաժիններ՝

Արդյո՞ք հեռուստատեսության ոլորտը ազատ շուկա է

Հայաստանում հեռուստատեսության ոլորտը օլիգոպոլիստական մենաշնորհ է: Նման կարծիք այսօր ԱԺ նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թ. գործունեության մասին հաղորդման ժամանակ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Կա՞ն ճնշումներ, թե՞ ազատ շուկա է»,- հետաքրքրվեց նա:

ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը պատասխանեց, որ հեռուստատեսային լիցենզիաների համար մրցույթ հայտարարվել է 2010թ. 10 տարի ժամկետով, հաջորդը կլինի 2020թ. «Այնպես չէ, որ ամեն տարի հնարավոր է լիցենզիա ստանալ և կարելի է ճնշում գործադրել»:

Ըստ նրա` հեռուստաընկերությունները փորձում են գործել ազատ, սակայն ՀԸ-ներն անմիջականորեն կապված են տնտեսության հետ և, բնականաբար, տնտեսություոնւմ որոշակի փոփոխությունները ազդում են հեռուստաընկերությունների վրա, գովազդը նոսրանում է:

Կարդացեք նաև

«Այսինքն` մի անգամ ճնշում են ու 10 տարի էլ չեն ճնշում»,- եզրակացրեց Մ.Մելքումյանը:

Ժ.Դադասյանը չհամաձայնեց և հայտարարեց, որ ճնշումներ չկան, նաև մուլտիպլեքսի համար մրցույթը հայտարարվել է, ընկերությունները կարող են դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս