«Ես մի խնդիր ունեմ՝ բավականին վատ են իմ մաթեմատիկական գիտելիքները, դրա համար ես չեմ կարողանում խաղալ, ո՛չ թղթախաղ եմ կարողանում նորմալ խաղալ, է՛չ էլ որևէ այլ խաղ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հերքելով, որ նախկինում ունեցել է բուքմեյքերական ընկերություն։
«Նոր նախագծով աշխատատեղերի կրճատման հարց չկա, որովհետև մենք 1.5 տարի առնվազն ձեռք չենք տալու բուքմեյքերական կետերին։ Այդ 1.5 տարվա ընթացքում նաև օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարելու հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, որ այնպես չլինի՝ ընկերություններից մեկը շահի, մյուսը՝ կորցնի»
«Էդ որ անունը դնում եք՝ հարց ենք լուծում, արդյունքը զրո ա։ Ինտերնետը չեք արգելում, անունը դնում եք՝ խաղամոլության դեմ պայքար, դա լուրջ չի»,- ասաց Սուքիասյանը՝ օրինագծի հեղինակ Ալեն Սիմոնյանին մեղադրելով կոնկրետ ընկերության դեմ աշխատելու համար։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին։
Չանող մարդը միշտ անող մարդուն նախանձությունից չարախոսում ա։ Քանի տարի ա, Ծառուկյանին ստուգում են։ Էդ ում պետք է ստուգեն, չեն ստուգում, լավ, մի հատ աչքներդ բացեք։
Հիմա ում հետ պետք ա, կապում են, որ դրա անհրաժեշտությունը կա։ Մենք ի՞նչ կապ ունենք, որ պետք է կապեն։ Ամեն մարդ էսօր իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Էսօր օրը 2 հատ կուսակցություն ա բացվում՝ ամեն մեկն իր քաղաքական տեսակետով, իր մոտեցմամբ, քաղաքական գործունեությամբ։ Դա մեզ հետ ի՞նչ կապ ունի
«Անատամ կոնֆորմիստական հայտարարություն էր, ավելի լավ էր՝ չանեին: Այդ հայտարարությամբ ապացուցեցին, որ վախեցած են ու անկախ չեն, հետևաբար՝ որքան շուտ զտվեն, այնքան լավ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք չենք կարող երբևէ ակնկալել անկախ դատարան, եթե այդ դատարանի նկատմամբ հենց երկրի ներսում գործադիր իշխանության կողմից կան ճնշումներ, գործադիր իշխանության կողմից արված հայտարարությունների հիման վրա նաև Սահմանադրությանը հակասող գործողություններ»։
168.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:
«Որոշակի կասկածներ կան, որ մեր էլեկտրոնային փոստերն են կոտրում, և այդպես է արտահոսք լինում։ Եվ դա շատ վաղուց է։ Ենթադրում եմ՝ այդ խնդիրը բացահայտելու համար է խոսվել ԱԱԾ-ին դիմելու մասին։ Այլապես չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն լրագրողների հետ կապված ինչ պետք է անի»։
Արման Եղոյանի խոսքով՝ վիզաների ազատականացման հարցը մեծապես կախված կլինի նոր Եվրահանձնաժողովի դիրքորոշումից, ինչն էլ իր հերթին կախված կլինի նոր ԵԽ դիրքորոշումից:
«Հուսով եմ, որ քանի որ այդ պրոցեսը նախորոք էր սկսվել, այժմ որևէ հիմք չունի դանդաղեցման համար։ Այլ հարց է, որ համաձայնագրի հետագա խորացումը կամ բովանդակային լրացումները գուցե կանգ կառնեն»։
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:
Իմ ունեցած տեղեկություններով՝ նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ և հույս ունեմ, մի օր Հենրիկ Մխիթարյանն ինքը կխոսի բարձրաձայն՝ ի լուր աշխարհի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում իրեն մեղադրում են «ատենախոսությունները մերժելով՝ ինքնահաստատվելու» փորձի մեջ։
Դրանից հետո, Մ.Հայրապետյանի խոսքով, համացանցում շատ խոսվեց դատավորների էթիկայի մասին, ապա Ազարյանը հարցարույցների մեկում նշեց, թե իր հարցը պետք է ԱԺ-ում քննեն «երեկվա երեխաները»։
«Վեթինգի մոդելները շատ-շատ են, աշխատող ցանկացածը կարելի է վերցնել: Ամերիկյան օրինակն է լավը, Ալբանիան է այժմ վեթինգ անում, մնացած տեղերում պաշտոնի նշանակում է իրականացվել»:
«Անցումային արդարադատությունը հաճախ կիրառվում է, երբ կան մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, մեծածավալ կոռուպցիա: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընդամենը մի քանի ամիս, ուստի դա ավտոմատ չէ»։
«Դա մի փորձաշրջան է, որ ֆիլտրի միջով ենք անցկացնելու դատավորներին: Ո՞րն է սկզբունքը՝ կապույտ-կանաչ աչքե՞րը, կարդացած գրքե՞րը, աշխարհագրությո՞ւնը»:
«Վեթինգ իրականացնող մարմին ձևավորելու մասին դեռևս խոսք չի գնացել, կոնցեպտ դեռ չկա, շատ ընդհանուր, տեսական է: Սակայն, եթե այդպիսի բան ենք անում, շատ խիստ պրոֆեսիոնալ մարդիկ պետք է այդ մարմնի կազմում լինեն, որովհետև ինչքան էլ խոսենք հասարակական լայն շերտերի ներկայացվածության մասին, դա զրո արդյունավետություն կունենա, եթե բարձր մակարդակի պրոֆեսիոնալ չլինի»:
«Նման տեղեկություն չունեմ: Ցանկացած հարց կարգավորվելու է օրենքով: Օրենքում պետք է ամրագրված լինի, թե որ ժամանակահատվածի վրա է տարածվում անցումային արդարադատությունը: Անգամ նման քննարկում չի եղել»:
Հարցին՝ արդյոք ունե՞ք Հայաստանի համար անցումային արդարադատության կոնկրետ տարբերակ, Կարենցան պատասխանել է. «Ինչպես ասացի, մենք դեռևս տեղեկատվություն ենք տրամադրում, համեմատական օրինակներ, այլ երկրների դասերը։ Մենք դեռ պատրաստ չենք ավելի մանրամասն տարբերակներ տրամադրել, թե ո՞ր օրենքն է լավ կամ վատ այս դեպքում»:
«Անցումային արդարադատությունը հիմնականում կիրառվել է այն երկրներում, որտեղ մասսայական բռնությունները, միջցեղային պատերազմներն ուղղակի կազմաքանդել են պետությունը»,- ասաց Լ.Գալստյանը:
«Սասնա ծռերը» վաղն առավոտյան ավտոերթով մեկնելու են Արցախ: «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթի և քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում իրազեկելու և ցուցադրելու են, որ մեր ազգը միասնական է:
Լ.Զուրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ սխալներ է անում, սակայն այն անխոս ավելի լավն է ՀՀ համար, քան նախկին ռեժիմը:
«Կարծում եմ՝ ավելի շուտ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում է ՀՅԴ հանրահավաքը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դրվագներ է նայել, քաղաքական պրոցես է, որին դրական է վերաբերում:
«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հույս ունի, որ անցումային արդարադատության շուրջ ԱԺ-ում լսումների արդյունքում գործը տեղից կշարժվի և որոշակի գործընթացներ տեղի կունենան և ապագան այս հարցի հետ կապված լինելու է կասկադային, այսինքն՝ յուրաքանչյուր փուլում նոր հարցեր են բացվելու:
«Վաղուց այդ մարդիկ պետք է հեռացված լինեին, նրանց նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցված լինեին, նրանք պետք է պատասխանատվություն կրեին… Ի՞նչ վեթինգ»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե արդյոք վեթինգը պետք է տարածվի միայն դատավորների՞, թե՞ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների՝ դատախազների, քննիչների վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների դեմ իրականացված ակցիան, Լ.Մինասյանի կարծիքով՝ նորմալ է. «Խորհրդարանը, դատարանները պետական կառույցներ են, որոնց դիմաց քաղաքացիներն իրավունք ունեն ակցիա իրականացնելու»: