Բաժիններ՝

«Այնպես չլինի՝ ընկերություններից մեկը շահի, մյուսը՝ կորցնի». Բաբկեն Թունյանը՝ վիճակախաղերի մասին

«Նոր նախագծով աշխատատեղերի կրճատման հարց չկա, որովհետև մենք 1.5 տարի առնվազն ձեռք չենք տալու բուքմեյքերական կետերին։ Այդ 1.5 տարվա ընթացքում նաև օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարելու հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, որ այնպես չլինի՝ ընկերություններից մեկը շահի, մյուսը՝ կորցնի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչների հետ քննարկումից հետո։

Ըստ նրա՝ որոշվել էր բուքմեյքերական ընկերությունների արգելքը հետաձգել 1.5 տարով, բայց խաղային ավտոմատների արգելքը միանգամից պետք է ուժի մեջ մտներ. «Հիմա իրենք ցանկանում են, որ թույլ տանք՝ այդ ավտոմատները ևս որոշ ժամանակ շահագործեն։ Մենք խոստացանք, որ հանձնաժողովի նիստում նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում այդ առաջարկը կքննարկենք, կտեսնենք՝ ինչ է հնարավոր անել»։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս