
«Վեթինգը շատ փափուկ գործիք է». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը գտնում է, որ վեթինգը շատ փափուկ գործիք է: Այսօր Աժ-ում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ դեռևս 2009-2010 թթ. իրենք հրապարակել են բոլոր այն դատավորների, քննիչների, ոստիկաների ցուցակը, որոնք հանցագործություններ են գործել մարդու իրավունքների նկատմամբ, ակնհայտ անարդար վճիռ են կայացրել, ինչը Քրեական օրենսգքի հոդված է:
«ՄԻԵԴ-ը շատ պարզ որոշումներ է ընդունել, որոնց եզրակացությունների հիման վրա պարզ է, որ այն վճիռները, որ կայացվել են մեր շարժման քաղբանտարկյալների նկատմամբ, դրանք բոլորը եղել են անարդար վճիռներ:
«Վաղուց այդ մարդիկ պետք է հեռացված լինեին, նրանց նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցված լինեին, նրանք պետք է պատասխանատվություն կրեին… Ի՞նչ վեթինգ»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե արդյոք վեթինգը պետք է տարածվի միայն դատավորների՞, թե՞ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների՝ դատախազների, քննիչների վրա: