«Բոլոր իրավունքներն իրենցն է». Գագիկ Ծառուկյանը՝ ՀՔԾ-ում գործը կարճելու մասին
«Չանող մարդը միշտ անող մարդուն նախանձությունից չարախոսում ա։ Քանի տարի ա, Ծառուկյանին ստուգում են։ Էդ ում պետք է ստուգեն, չեն ստուգում, լավ, մի հատ աչքներդ բացեք։ Հարկերը եթե Ծառուկյանը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով տարիներ շարունակ իր հետ կապված «օդում կախված լուրերին», որ հարկերը չի վճարում։
Ըստ նրա՝ նման մեղադրանքները նախանձությունից են գալիս, որովհետև ինքը գործ է անում։ Պատգամավորը հարցադրում արեց՝ ինչո՞ւ են միայն Ծառուկյանի օբյեկտները ստուգում։
Նա նշեց, որ մարդիկ պետք է բարի ու գնահատող լինեն, ժամանակն է, որ «դերասանական բաներն» ավարտվեն։
Լրագրողի դիտարկմանը, որ ՀՔԾ-ն կարճել է Ծառուկյանի դեմ վարույթը և քրեական գործ չի հարուցել, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Բոլոր իրավունքներն իրենցն է, ով ինչ ցանկանում ա, կարա ասի, օրենքի առաջ բոլորը հավասար են»։