
«Ես կողմնակից եմ դատական համակարգի ամբողջական թարմացմանը». Արմեն Խաչատրյան

«Վեթինգի մոդելները շատ-շատ են, աշխատող ցանկացածը կարելի է վերցնել: Ամերիկյան օրինակն է լավը, Ալբանիան է այժմ վեթինգ անում, մնացած տեղերում պաշտոնի նշանակում է իրականացվել: Ալբանական մոդելին ես դեռ լավ ծանոթ չեմ, բայց հայաստանյան յուրօրինակությունները պետք է հաշվի առնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վեթինգի խնդրին:
Թե ո՞ր մարմինը պետք է իրականացնի վեթինգը, Ա.Խաչատրյանի խոսքով՝ պետք է իշխանությունն առաջարկ անի, որին իրենք կարձագանքեն:
«Ես կողմնակից եմ դատական համակարգի ամբողջական թարմացմանը»,- ասաց իրավաբանը՝ հավելելով, որ, եթե նախկին կազմում կան դատավորներ, որ կարող են շարունակել պաշտոնավարել, ապա նրանց պետք է հնարավորություն տալ:
Ա.Խաչատրյանը նշեց, որ զտման միջով անցած դատավորները կարող են շարունակել աշխատել վերադաս դատարաններում, իսկ առաջին ատյաններում կարելի է նշանակել նոր սերնդի ներկայացուցիչների: