
«Արտակարգ իրավիճակներում արտակարգ լուծումների կենսական անհրաժեշտություն կա, պետք չէ խուսափել դրանից»

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հույս ունի, որ անցումային արդարադատության շուրջ ԱԺ-ում լսումների արդյունքում գործը տեղից կշարժվի և որոշակի գործընթացներ տեղի կունենան և ապագան այս հարցի հետ կապված լինելու է կասկադային, այսինքն՝ յուրաքանչյուր փուլում նոր հարցեր են բացվելու:
Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը կողմ է համակարգային, ամբողջական և մեկանգամյա գործողություն լիներ և պետական համակարգը շուտ առողջանար, իսկ հիմա տանջալից է լինելու, բայց վերջնական հանգրվան կլինի:
«Արտակարգ իրավիճակներում արտակարգ լուծումների կենսական անհրաժեշտություն կա, պետք չէ խուսափել դրանից»,- ասաց Ավետիսյանը՝ բացառելով ցնցումների հնարավորությունը։
Ըստ նրա՝ վիրահատությունը բարեհաջող է անցնելու:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը Ավետիսյանը ողջունեց: