«Այդ հայտարարությամբ ապացուցեցին, որ վախեցած են ու անկախ չեն». Էդմոն Մարուքյան
«Անատամ կոնֆորմիստական հայտարարություն էր, ավելի լավ էր՝ չանեին: Այդ հայտարարությամբ ապացուցեցին, որ վախեցած են ու անկախ չեն, հետևաբար՝ որքան շուտ զտվեն, այնքան լավ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը։
Ըստ նրա՝ ինքն ակնկալում էր համարձակ հայտարարություն։ Է.Մարուքյանը հարցադրում արեց՝ երբ մի իշխանության թև ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, արդար դատաքննության մեր իրավունքն ինչպե՞ս է ապահովելու: «Վեթինգին այլընտրանք չկա»,- ընդգծեց պատգամավորը։