
«Ավելի շուտ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը»

«Կարծում եմ՝ ավելի շուտ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին:
Ըստ նրա՝ Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը որպես ՍԴ նախագահ մեծ կասկածներ է առաջացնում և նա ՀՀ հանրության մոտ վստահություն չի ներշնում, քանի որ եղել է ՀՀԿ անդամ, հեղինակել է շատ վիճահարույց և քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը.
«Կարծում եմ՝ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե ՀՀ Սահմանադրությունը, այլ ՀՀԿ-ն»: