Ի՞նչ ներգրավվածություն ունի անցումային արդարադատության գործընթացքում. պարզաբանում է Լարիսա Մինասյանը

«Սորոսի հիմնադրամի» (Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան) ղեկավար Լարիսա Մինասյանը կարծում է, որ այսօր Հայաստանում որևէ հարցի շուրջ չկա այնքան կոնսենսուս, որքան արդարադատության ոլոտում բարեփոխումների: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ 90%-անոց անվստահություն կա դատական համակարգի հանդեպ:

Ըստ նրա՝ անցումային արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարների հիմք չի դառնա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների դեմ իրականացված ակցիան, Լ.Մինասյանի կարծիքով՝ նորմալ է. «Խորհրդարանը, դատարանները պետական կառույցներ են, որոնց դիմաց քաղաքացիներն իրավունք ունեն ակցիա իրականացնելու»:

168.am-ի հարցին, թե հիմնադրամն ի՞նչ ներգրավվածություն ունի անցումային արդարադատության գործընթացքում, Լ.Մինասյանը պատասխանեց, որ բացարձակ ներգրավված չէ, հիմնադրամի բոլոր գործունեությունը բաց է.

Կարդացեք նաև

«Խորհրդարանն այս լսումները կազմակերպել է, մենք այստեղ ներգրավված ենք այնքանով, որքանով արդարադատությունը, իրավունքի գերակայությունը, իրավունքի գերիշխանությունը և արդար դատավարությունը, պատշաճ կառավարումը մեր հռչակած նպատակներն են և այդ նպատակները, որ մենք փորձում ենք իրականացնել և աջակցել Հայաստանում»:

Լ.Մինասյանի խոսքով՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզան այս օրերին հիմնադրամում հանդիպումներ չի ունեցել, թեև նախկինում եղել են հանդիպումներ:

ԱԺ դիմաց «Սորոսի» հիմնադրամի դեմ ակցիայի վերաբերյալ հիմնադրամի ղեկավարը նշեց, որ դա խոսքի ազատության, ազատ հավաքների իրավունքի իրականացում է.

«Քննադատությունը, որ փաստացի է, հիմնավոր է, որևէ հետպնդման նպատակ չունի, միշտ ողջունում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս