Ես կփորձեմ ներկայացնել այն ստերի շարանը, որոնցով, արդեն 2,5 տարի է՝ գործող իշխանությունները կերակրում են մեր հայրենակիցների որոշ զանգվածին, և ապշեցուցիչ է, որ այսքան օբյեկտիվ իրականության և փաստերի առկայության պարագայում մեր որոշ հայրենակիցներ դեռ շարունակում են այդ ամենին հավատալ և փորձում են արդարացումներ գտնել։ Կոչ եմ անում և խնդրում եմ իմ հայրենակիցներին՝ մի փոքր մտածել այդ հարցերի շուրջ, այլ ոչ թե զգայական մակարդակում կամ անտարբեր վերաբերմունքով պնդել, որ «մեկ է, ով էլ լիներ, նույնն էր լինելու»։ Երկրի բարձագույն ղեկավարության կողմից հնչեցվող այդ ստերը չափազանց պարզունակ են, եթե մի փոքր մտածեք և վերլուծեք։
Ինչպես և խոստացել էի նախկին հոդվածում, սույն հոդվածում ներկայացնում եմ այն հիմնարար քայլերը, որոնց իրականացումն անհրաժեշտ է անհապաղ սկսել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն ապահովելու համար։
Գործող իշխանություններին առանց փաստարկների քննադատելը և լուծումներ չառաջարկելն աշխարհում ամենահեշտ և անպիտան զբաղմունքն է։ Դրա համար ես իմ վերլուծությունը կառուցում եմ հստակ փաստերի վրա և հաջորդ հոդվածում նաև առաջարկելու եմ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ։ Ամեն դեպքում, որպես եզրակացություն, ամենասկզբից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունն էներգետիկայի ոլորտում ոչ թե պարզապես թերանում է, այլ դրսևորում է մտավոր հետամնացության հատկանիշներ։ Եթե իմ եզրակացությունները և ներկայացված փաստերը կհերքվեն տեխնիկապես գրագետ պետական որևէ փաստաթղթով կամ հիմնարար տվյալներով, ապա ես ներողություն կխնդրեմ և հոդվածը կհրապարակեմ ճշգրտումներով, ինչպես որ դա ընդունված է ամբողջ աշխարհում։
Կցանկանայի անդրադառնալ երկու կարևոր խնդիրների և հասկանալ ՀՀ Կառավարության դիրքորոշումն այս խնդիրների լուծման վերաբերյալ և առանձին որոշումների ընդունման տրամաբանությունը։ Մասնավորապես, կցանկանայի անդրադառնալ սակագների սպասվող էական բարձրացմանը, ի հավելումն ՀԾԿՀ կողմից 2021 թվականի համար արդեն իսկ հայտարարված բարձրացմանը, և վերականգվող էներգետիկայի ոլորտում տեղի ունեցող անհասկանալի զարգացումներին։
Վերջին երկու տարիներին ՀՀ էներգետիկ ոլորտի վիճակն էականորեն վատթարացել է և առաջացել են էական ռիսկեր էներգետիկ ոլորտի հուսալիության և անվտանգության համար։ Դրանց հիմնական պատճառը ՀՀ Կառավարության կողմից ոլորտի ղեկավարման տոտալ տապալումն է, որի արդյունքում բազմաթիվ ռազմավարական նշանակության ծրագրեր հետաձգվել կամ տապալվել են։ Մասնավորապես կցանկանայի անդրադառնալ հետևյալին՝