Ադրբեջանը պատրաստ է ամեն ինչի, անգամ պատերազմի վերսկսման. Ռիչարդ Կիրակոսյան

Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով հնարավոր եմ համարում պատերազմի վերսկսումը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշումը կարող է վտանգավոր լինել տարածաշրջանային խաղաղության և կայունության համար:  «Հետևելով Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական պրովոկացիաներին, ստեղծված տարածաշրջանային ճգնաժամին, պետք է հասկանանք, որ նրանք պատրաստ են ամեն ինչի, անգամ պատերազմի վերսկսման: Չնայած նրանք գիտակցում են, որ սկսած պատերազմական գործողություններում կպարտվեն»:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը անկանխատեսելի ու վտանգավոր թշնամի է՝ սպանությունն ու ատելությունը խրախուսող: Ռ. Կիրակոսյանը նշեց, որ Ռ. Սաֆարովը 1915 թվականի Մեծ Եղեռնի արտացոլանքն է: «Ինչ-որ տեղ այս միջադեպը կարելի է դիտարկել որպես ցեղասպանություն»,- եզրափակեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս