Կանխվեց մոր ու մանկահասակ երեխայի ինքնասպանությունը
Մամուլում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ երեկ երիտասարդ աղջիկը երեխայի հետ փորձել է նետվել կամրջից:
168.am-ին ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրեցին. «Սեպտեմբերի 2-ին`ժամը 18:10-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ վաշտի 1-ին դասակի 2 տեսուչներ Աբովյան-Նոր Հաճըն ճանապարհին ծառայություն իրականացնելիս Նոր Հաճըն տանող կամրջի վրա նկատել են մի կնոջ, ով փորձում էր ինքնասպանություն իրականացնել`ցած նետվելու միջոցով: Ոստիկանները կանխել են ինքնասպանությունը: Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Բյուրեղավանի բնակիչ 1991թ. ծնված Արևիկ Կիրակոսյանն է: Կատարվում է հետաքննություն: Դեպքի հանգամանքները ճշտվում են։