Չնայած Սիրիայի հարցում տարաձայնություններին՝ Իրանն ու Եգիպտոսը բարեկամների խումբ են ստեղծել

Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր-Աբդոլահյանը հայտարարել է, որ ձևավորվել է Չմիավորման շարժման բարեկամների խումբ, որը ներառում է Իրանը, Վենեսուելան և Եգիպտոսը և որը հետամուտ է լինելու Սիրիայի ճգնաժամի լուծմանը, հաղորդում է Eurasia Review-ն:

 

Ամիր-Աբդոլահյանը մեկնաբանություն է արել նաև Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ Չմիավորման շարժմանը հնչած հայտարարության վերաբերյալ, որով քննադատվել էր Սիրիայի վարչակարգը: Իրանցի պաշտոնյան, մասնավորապես, նկատել է. «Եթե Մուրսին ավելի քաջատեղյակ լիներ Սիրիայի մասին, նա կփոխեր իր տեսակետները»:

 

Փոխարտգործնախարարը նաև գնահատական է տվել օգոստոսի 26-31-ն անցկացված բուն գագաթնաժողովին. «Իրանը Չմիավորման շարժման գագաթնաժողովին 120 անդամ երկրի հյուրընկալեց՝ ամենաբարձր մակարդակով, և  ոչ մի դեպքում մեկուսացած չէ միջազգային ասպարեզում»:

 

Չնայած Սիրիայի իշխանությունների հանդեպ իրենց տարբերվող մոտեցումներին, Իրանն ու Եգիպտոսն այդ երկրում ռազմական միջամտությանը դեմ են հանդես եկել: Եգիպտոսի, Վենեսուելայի և Իրանի համագործակցությունն Իրանը հիմնական քայլ է համարում Սիրիայի խնդրի խաղաղ լուծման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս