Բրիտանական մամուլը ներկայացրել է Իրանի նախագահի հավանական թեկնածուներին

Բրիտանական The Guardian թերթը հրապարակել է Իրանի առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուների ցանկը: Թերթի տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու ֆավորիտը Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բագեր Գալիբաֆն է:

Թեկնածուների թվում նշված է նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սեյեդ Ջալիլին: Երրորդ և ամենահավանական թեկնածուն Իրանի խորհրդարանի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին է:

Թերթն ընդգծում է, թե հստակ է, որ Իրանի հաջորդ նախագահը չի լինի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է դեռևս 2005 թվականի օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հունիսի 14-ին: Իրանի 10-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականի հունիսի 12-ին, որոնցում հաղթանակ է տարել ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930