«168 ժամի» տաղավարում մեկտեղվել են մշակույթի գործիչներ Ժիրայր Դադասյանը, Ռուբեն Հովհաննիսյանը և Կարեն Արիստակեսյանը:
Ալիևից էլ ավելի հետևողական՝ նա Հայաստանը հռչակում է որպես ագրեսոր և օկուպանտ պետություն, լեգիտիմացնում է Արցախի և Հայաստանի տարածքի զավթումները, հայերի դեմ ռազմական և ցեղասպանական հանցագործությունները։
Երբ Փաշինյանն ասում է, թե դեռևս պետք է պարզվի՝ այս կամ այն տարածքը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական, դա նշանակում է՝ Ալիևն ինքը կորոշի՝ տարածքն ումն է։
«Նիկոլը Հայաստանի հաշվին շարունակում է նստել երկու աթոռի վրա։ Դա այդպես չէր լինի, եթե հայ ժողովուրդը սկզբունքային լիներ։ Եկավ ու ասաց, որ Արցախը Հայաստան է, բայց ի վերջո տվեց Արցախը։ Եկավ ու ասաց՝ ՀՀ տարածքից մի քառակուսի միլիմետր չպիտի տանք, բայց 1500 քառակուսի կիլոմետր հանձնել է։ Եկավ ու ասաց՝ կոռուպցիա չպետք է լինի, բայց միա՛յն կոռուպցիա է։ Միայն երկուսուկես միլիարդ դոլարի չվճարված հարկ ունենք»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
Պարագլուխն օրեր առաջ սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունք տվեց իր իսկ դեմ։
Մարտի 1-ին Փաշինյանն ինքն էր բախումներ հրահրում, ոստիկանների վրա քարեր նետելու կոչեր անում, իսկ հիմա, փաստորեն, նա ոստիկանության կողմից մարդկանց վրա լուսաձայնային նռնակ գցելն արդարացնում է։
«ՕրաԽնդիր» հաղորդաշարի այս թողարկման հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:
Հենց այս րոպեներին Բաղրամյան պողոտայում վճռվում է հայոց պետականության ապագան։
«Ո՞ւմ է պետք նրանց տաղանդը, եթե չունեն երկիր։ Ո՞ր երկրի, ո՞ր ազգի համար են ստեղծագործելու։ Այս հարցերը նրանց համար միգուցե կարևոր չեն, երևի մտածում են՝ այս երկիրը չի լինի, կգնան այլ տեղ, այնտեղ կապրեն ու կստեղծագործեն։ Դա արեցին մեծաքանակ տաղանդավոր արվեստագետներ, որոնք գնացին ԱՄՆ։ Էլի կարելի է գնալ, պարտադիր չէ միշտ ապրել նույն երկրում, բայց ոչ այն ժամանակ, երբ երկիրդ մահանում է։ Երկիրդ մայրդ է, ծնողդ, և եթե հիվանդ է, դու չես կարող թողնել-գնալ՝ պատճառաբանելով, թե ինքն արդեն առողջ չէ, հիվանդ է ու մեզ պետք չէ։ Այդպես չի լինում»։
Նիկոլը և նրա վարած քաղաքականությունը չունեն որևէ հեռանկար մեկ պարզ պատճառով՝ իրեն ուղղված որևէ հարցի նա այդպես էլ չի պատասխանել։
Պարագլուխը կարող է և չվիրավորվել իրեն թուրք անվանելուց, բայց առնվազն պարտավոր է լսել, թե ինչ են խոսում հենց իրենք՝ թուրքերն ու ադրբեջանցիները, հայերի ու Հայաստանի մասին։
Սրբազան շարժումը հետաքրքրական փուլում է, իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը չէին սպասում նման զարգացումներ։ Եթե վեց տարի շարունակ օրակարգը թելադրում էր Փաշինյանը, հիմա նա է գնում Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի հետևից, ավելին՝ չի էլ հասցնում։ Վերջին մի քանի օրերի գործողությունները, իշխանության տարբեր ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ֆեյքերի հիստերիկ ռեակցիաներն այդ մասին են վկայում։ Փաշինյանի համար սա չափազանց վտանգավոր է, նա սովոր չէ դրան և այդ պատճառով՝ սարսափելի անհարմարության մեջ է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ոստիկանության կարմիր և սև բերետավոր ստորաբաժանումները զինված և գազազած ավազակախմբեր են, որոնք գործում են վարչախմբի պարագլխի ուղիղ ցուցումով, երբ հանկարծ իր աթոռին մի բան է սպառնում։
Ոստիկանության գործառույթը հանցավորության դեմ պայքարն է և հասարակական կարգի պահպանությունը։
Կասկածներ ունեմ, որ ՔՊ-ականներն առհասարակ մուլտֆիլմեր են դիտել, գրքեր են կարդացել, բայց երևի ինչ-որ բան աչքներովն ընկել է։
Կառավարությունները կարող են որոշակի ազդեցությունների ենթարկվել, բայց այնուամենայնիվ, շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի պես երկիրը՝ իր արքետիպային արմատներով, իր բացառիկ համաձուլվածքով, իր պատմական և ներկա հավակնություններով, հնարավոր կլիներ մտցնել թշնամական կառավարման ռեժիմի մեջ։
Այս կիրակի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարևորագույն հանրահավաքն է, որտեղ տրվելու են մի շարք հարցերի պատասխաններ։
«Մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»,-ասում էր Փաշինյանը 2023-ի սեպտեմբերի 22-ին։
Մարդիկ՝ իրենց մտածելակերպով, մոտեցումներով, արժեքներով, տարբեր են, մարդիկ կան՝ վախկոտ են։ Երբ մարդը վախենում է, չարժե նրան մոտենալ, նա ավելի շատ վնաս կտա, մարտի դաշտում էլ է այդպես։ Մեր որդիները նահանջի հրամանին չեն ենթարկվել, այնքան զենք էլ չեն ունեցել, որ կարողանային տանկերի դեմն առնել, բայց առաջ են գնացել։
Բոլորս, շունչները պահած, հետևում ենք Սրբազանի խոսքին և ճիշտ պահին՝ գործողության կոչին։
Սրբազան շարժման առանձնահատկությունն այն է, որ միավորում է հանրության բոլոր բաժանարար գծերը։
«#ՕրաԽնդիր» հաղորդաշարի այս թողարկման հյուրը փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն է:
Ինչո՞ւ է Սրբազան շարժումը դատապարտված հաղթանակի։
Մի քանի օր առաջ սահմանամերձ Կիրանցից սկսված Շարժումը ժամեր անց կհասնի Երևան։
«Վերջին շրջանում պարբերաբար դաշտ է նետվում այն խոսույթը, որ եկեղեցին պետության բացակայության ժամանակ ստանձնել է պետության գործառույթ, դրա համար եկեղեցու և եկեղեցականների շրջանում որոշ բարդույթներ են ստեղծվել, իրենք պետություն չեն սիրում և միշտ ուզում են պետության փոխարեն լինել։ Ե՛վ պետության, և՛ նրա բացակայության օրերին եկեղեցին առաջնորդվել է բացառապես համազգային շահով։ Եվ այստեղ անհասկանալի է՝ ի՞նչն ենք մենք նժարի վրա դնում։ Եկեղեցին պետության բացակայության ժամանակ դերակատարում է ստանձնել, քանի որ ստիպված է եղել ստանձնելու»,- ասաց հոգևորականը:
Կա՞ որևէ մեկը, որը կպնդի, թե Հայաստանին ավելի շատ է անհրաժեշտ, որ Նիկոլը լինի իշխանության, քան հենց իրեն՝ Նիկոլին։
Թե ինչպիսի հետևողականությամբ է վարչախումբը հաջորդաբար, քայլ առ քայլ մեր բոլոր դիրքերը, բարձունքները, բնակավայրերը հռչակում ադրբեջանական ու դրանք հանձնում թշնամուն, իրոք որ երբևէ չտեսնված ու չլսված բան է։
«Երբ սկսում ես պայքարել և ինքնապաշտպանվել, խաղացնում ես նաև այն ուժերին, որոնք որոշակի շահեր ունեն տարածաշրջանում։ Երբ դիմադրում ես, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը սկսում են մտածել, որ այս մարդիկ չեն ուզում զոհվել, ուզում են ապրել իրենց հողի վրա, սխալ է նրանց կոտորելն ու ցեղասպանելը, պետք է օգնել նրանց։ Դրսում տեսնում են, որ Հայաստանը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, մարդիկ ընդվզում են, փողոց են դուրս գալիս, եկեղեցին ընդդիմանում է, ուրեմն՝ մի բան սխալ է, և Փաշինյանը խաբել է»,- ամփոփեց Տիգրան Քոչարյանը:
Այս իշխանությունը որդեգրել է պարբերաբար ծխաշղարշներ ստեղծելու քաղաքականություն։ Որոշակի շինծու գործընթացներ և թեմաներ գեներացնելով՝ հասարակությանը գոնե մտովի միավորվելու շանս էլ չեն տալիս։ Տավուշի մարզում տեղի ունեցողը սրանք ներկայացնում են՝ որպես «հինգերորդ շարասյան» պայքար իրենց որոշումների դեմ։ Ակնհայտորեն թրքամետ և ադրբեջանահաճո գործընթացներն այս իշխանությունն օգտագործում է ներքին խժդժությունների և պառակտման համար։
Ոստիկանություն կոչվող կառույցը վերածվել է խուլիգանախմբերի, որը զբաղված է իր տան համար պայքարող քաղաքացուն խոշտանգելով։