Եթե դիտարկենք վերջին չորս տարվա ընդդիմադիր պայքարի հանգրվանները, ակնհայտ է, որ երբ կա ձևակերպված փողոցային պայքար, կարելի է գեներացնել նաև խորհրդարանական ճգնաժամ։
Փաշինյանը դավադրաբար վաճառելու է հնարավոր ամեն ինչ, ցինիկաբար ասելու է՝ Սյունիքը մեր ինչի՞ն է պետք, դա էլ տանք։
Իհարկե, նայած մարդ, բայց հիմնականում երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, քեզ կարող է տիրել ապատիան և ինքնախաբեությունը, մանավանդ այս օրերին։ Հիմա արդեն ընդունված է ասել՝ 2018-ից կամ 44-օրյա պատերազմից հետո կարծես ինչ-որ սահման դնենք։ Բայց այդ սահմանները պետք է փոքր-ինչ հետ տանել և տեսնել, թե այդ ապատիան երբվանից է գալիս։
«Մարդիկ խոսում են մի բանից, որից չեն հասկանում, օրինակ՝ պնդում են, թե միջազգային հանրությունն ինչ-որ բան ընդունում է, ինչ-որ բան՝ ոչ։ Միջազգային հանրություն չկա։ Մենք շատ միամիտ ժողովուրդ ենք, հարյուրավոր տարիներ խոսում ենք միջազգային հանրության մասին, բայց այդպիսի բան չկա։ Մեր աչքերի առջև ՄԱԿ-ը, որը միջազգային հանրության բարձրագույն ատյանն է, չորս անգամ պաշտոնապես, տարբեր ձևերով ընդունել է, որ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն, զոհերի թիվը, որոշ հաշվարկներով, 150 հազարի է հասնում, ու թեև պաշտոնապես ասում են՝ 45 հազար, բայց շատ ավելին է»։
Հայաստանում իրավական վոլյունտարիզմ է, իշխանությունն ուզածին հասնելու համար շրջանցում է օրենքները։
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։
«Երեսուն տարի շարունակ ի՞նչ հակադրության կամ երկիշխանության խնդիր է եղել մեր Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև, որ ոչ ոք չի զգացել դա՝ ո՛չ գիտնականները, ո՛չ էլ իրենք են բարձրաձայնել այս տարիների ընթացքում, չեն ասել, թե մեր երկրում կա սահմանադրական երկիշխանություն՝ Անկախության հռչակագիր և Սահմանադրություն, Անկախության հռչակագիրն էլ իբր կարող է խժռել Սահմանադրությունը։ ՍԴ-ն ինքը խժռեց մեր Անկախության հռչակագիրը, հատուկ կարծիք գրողներից մեկը ճիշտ էր, և ՍԴ-ի այդ որոշումը սկզբունքորեն անթույլատրելի և իրավական հիմքերից զուրկ մոտեցում է»։
Դատական իշխանությունը պետք է նախևառաջ հարգի ինքն իրեն և չընդունի գործադիր իշխանության և նրա ղեկավարի ցուցումները, հանդիպումների հրավերները, որքան էլ դա վախ առաջացնի։
Փաշինյանը պատրաստ է ավելացնել ճնշման ուժն ընդդիմադիր բոլոր ալիքների դեմ, քանի դեռ դրսից աջակցություն ունի։
Ինքնիշխան պետությունը մեկ այլ պետության հրահանգով Սահմանադրություն չի փոխում կամ սեփական Անկախության հռչակագրին դեմ չի գնում։ Որտեղի՞ց մեր երկրին ինքնիշխանություն՝ նման որակներով իշխանության պարագայում, և ինչպե՞ս են իրենք իրենց ինքնիշխան համարում, երբ երկրի գլխավոր ատրիբուտները և օրենքը պատրաստ են փոխել թշնամի պետության հրահանգով։
Պատերազմի ավարտից չորս տարի անց այդպես էլ պաշտոնական գնահատական չի տրվել Շուշիի անկման փաստին, չկան պաշտոնապես մեղադրվող անձինք։
«Այս էլիտան, այո՛, պետք է պատժվի ժողովրդին ստրկացնելու համար, և կեղեքող այս էլիտան պետք է փոխարինվի առաջնորդող էլիտայով»։ Այս խոսքերն արտաբերելիս Փաշինյանն արդեն երեք տարի իշխանության էր։
Փաստն այն է, որ Սահմանադրական դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն, այսինքն՝ մենք ունենք դե յուրե սահմանադրական արդարադատություն իրականացնող Սահմանադրական դատարան, որի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Մեծ աղմուկ բարձրացրած որոշումն առնչվում է հայտնի կանոնակարգին, դրանով նախատեսված և սահմանված պարտավորություններին է վերաբերում։
Փաշինյանը համարում է, որ լուծել է Արցախի հարցը՝ ազատվելով այդ «բեռից», մնում է հանել ռուսական ռազմաբազան:
Այն, որ Փաշինյանը դահիճ է և դավաճան, Ազգային ժողովի ամբիոնից ամբողջապես ընդունել է հենց ինքը՝ Փաշինյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը կամայականություն է ստեղծում՝ կսահմանազատեն և կսահմանագծեն այնպես, ինչպես ուզում են։
Ի՞նչ կարգի ելույթ պիտի ունենար Փաշինյանը, որ որևէ մեկը նրան լուրջ ընդուներ։ Նրան լուրջ չընդունելու խնդիրն այնքան է խորացել, այնքան երկար տևողություն ունի, որ անգամ լավ տեքստի դեպքում ՄԱԿ-ի ամբիոնը նրան չէր փրկելու։
Իշխանության անհամարժեքությունը մատնում է նրանց նյարդայնությունը, չեն կարողանում թաքցնել սեփական վախերը:
Հիմա ոչ թե ընդդիմադիր, այլ համաժողովրդական պայքարի ժամանակն է, նպատակն էլ ոչ թե իշխանափոխությունը պիտի լինի, այլ հայոց պետությունը փրկելը։
«Մեզ որևէ մեկը պարտական չէ, մանավանդ որ, Արևմուտքը պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ, իսկ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք։ Նրանք, ընդհակառակը, պետք է մեր նկատմամբ շատ վատ տրամադրված լինեին, բայց բարեբախտաբար, իրավաքաղաքական ինչ-որ քայլեր արեցին, որոնց դրական ներգործությունն անառարկելի է։ Ճիշտ է, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներն իրենք չպահանջեցին, որ Մինսկի խումբը գործի, բայց դա նույնպես հետևանքն է նրա, որ այստեղից ասում էին՝ երկկողմ կբանակցենք, կամ էլ՝ Ռուսաստանի դերակատարումը բավական է»։
Որքան էլ զանազան գործիչներ պնդեն, թե ժողովուրդն անտարբեր է, ժողովուրդն այս ընթացքում քանիցս ապացուցել է, որ արթնացել է և հանրային մեծ ճնշմամբ պատրաստ է վճռականորեն մերժելու այս իշխանություններին։
Լրանում է Արցախի ամբողջական հայաթափման և բռնազավթման առաջին տարելիցը։
«Այս վարչախումբն արդեն քանի տարի է՝ զբաղված է Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդմամբ։ Կա՛ այլընտրանք, և դա բաղկացած է մի շարք տարրերից։ Մեր պաշտպանական համակարգը պետք է օգտագործի երկրի ներսում առկա ներուժը, օրինակ՝ ներգրավի ՊԲ նախկին զինծառայողներին, զարգացնի տեղական ռազմարդյունաբերությունը, ստեղծի պահեստազոր, և այլն»։
Ներկայիս ընթացքը Հայաստանի և հակաՀայաստանի ռազմաճակատի վերջին արարն է, և ցավալի է, որ հակաՀայաստանը դեռևս հաղթում է իրական Հայաստանին։
Նախկինում պարագլուխը պարբերաբար հանդիպում էր իր ադրբեջանցի կառուցողական գործընկերոջ հետ։
Այսօրվա մարտահրավերներին միանշանակ պարզ պատասխան չկա, միակ տարբերակը պայքարելն է, անընդհատ խոսելը, հիշեցնելը, քննարկելը։ Այնպես չէ, որ մեր անցյալում, մեր պատմության մեջ վերանայման կարիք ունեցող ինչ-որ փուլեր և իրադարձություններ չկան։ Եթե մենք ունենայինք նորմալ ակադեմիական միջավայր, որտեղ ընդունված լիներ կառուցողական քննադատությունը, մարդիկ աշխատություններ գրեին, գրախոսեին իրար, ոչ թե այսօրվա պես գրաքննեին և ինքնագրաքննեին, կլիներ բանավեճ, ինչ-որ խոսույթ։
Ադրբեջանը մեր դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում, դա ընդունել է անգամ արտգործնախարար Միրզոյանը, նաև ժամկետ նշել՝ COP29 համաժողովից հետո՝ նոյեմբերին։
Վարչախումբը համարժեք չէ ստեղծված վիճակին, և եթե խելքի չգանք՝ Ադրբեջանը Հայաստանի հետ անելու է ճիշտ այն, ինչ մեկ տարի առաջ Արցախի հետ՝ շրջապատելու է մեր երկիրը, կտրելու է ենթակառույցներն ու հայաթափելու է այն։
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը որոշել է հեծանվորդ դառնալ, այնպիսի անտրամաբանական վարքագիծ է դրսևորում, որ ցանկացած դիտորդի համար կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանն առնվազն տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է։
Այս իշխանությունը ոչ միայն հայրենիքից կտորներ է հանձնում, այլև կասկածի տակ է դնում այստեղ ինքնուրույն պետություն ունենալու մեր իրավունքը։