Փաշինյանի գաղափարախոսական ուղերձները ոչ այլ ինչ են, քան թուրք-ադրբեջանական օրակարգի պարտադրանքով հայ ժողովրդի իմունիտետը կոտրելու, ազգային ինքնությունը մոռացության տալու, մեզ համար մինչև այժմ կարևոր շատ արժեքների վրա խաչ քաշելու, և փոխարենը՝ մի կտոր հացով բավարարվելու, կյանքի զուտ նյութական կողմին նայելու, և դրանով հանդերձ՝ արժանապատվություն ու պատիվ չունենալու մասին տեքստեր։
«Այս իրավիճակում, երբ Բաքվում գերիներ ունենք, մեր ինքնիշխան տարածքում՝ հակառակորդի զինված ներկայություն, չենք կարողանում լուծել մեր տարածքային ամբողջականության ապահովման խնդիրը, դուրս գալ ռազմական շքերթի՞։ Ի՞նչ է կատարվել այդ ռազմական շքերթից հետո։ Այդ ամբողջ զինտեխնիկան և զինվորական անձնակազմը վերադարձե՞լ են իրենց մշտական տեղակայման վայրեր, թե՞ ուրիշ նպատակ կա նրանց քաղաքում տեղաբաշխելու մեջ»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Ուկրաինան Եվրոպայի ամենամեծ երկիրն էր՝ Ֆրանսիայից էլ մեծ, ուներ մոտ 45 մլն բնակիչ, հսկայական ռեսուրսներ, որոնք այսօր Թրամփը հետ է ուզում, և գտնվում էր Արևելյան Եվրոպայի ամենակարևոր մասում։
Խոսքերը գրեթե անզոր են, և շատ դժվար է մտնել լուրջ քաղաքական ու դիվանագիտական վերլուծության մեջ, երբ դիմացինը ճշմարիտ խոսույթի մեջ չէ, անկեղծ չէ ինքն իր և հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների հետ։
«Այս ուժը կփորձի մնալ իշխանության, քանի որ Արևմուտքից պատվեր ունի, որը պետք է ավարտել։ Առաջինն արել է՝ Արցախի հարցը չկա, փակվել է, երկրորդը՝ «Զանգեզուրի միջանցքը», տրամադրման գործընթացում է, երրորդը՝ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը պետք է չեզոքացվի։ Փաշինյանն ասել է, որ իրենց տրված մանդատով իրենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու են»,- ասաց Արմեն Բադալյանը:
Վերջին շրջանում Փաշինյանը բացահայտորեն փորձում է հայ ժողովրդին հարմարեցնել նվաստացման մի նոր վիճակի կամ մակարդակի հետ։
Ցավոք սրտի, բանակում այս իրավիճակի դեմ խուլ դժգոհության ազդակներ չկան։
Կատարվողը նախընտրական գռեհկություն է՝ վարչական պրակտիկայով։ Իշխանության ներսում հռետորաբանությունը փոխվել է, և կարծես թե մեկը մյուսի հետ մրցում է՝ ո՞վ ավելի գռեհիկ կարտահայտվի։
Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։
ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի քաղաքականության արդյունքում մեր տարածաշրջանում, իհարկե, որոշակի գործընթացներ տեղի կունենան։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն է։
«Այդ ո՞վ է Մակրոնի հայտարարության հիման վրա գնալու և քվեարկելու։ Եթե գոնե այս մեկ ամսվա ընթացքում իրական ընդդիմադիր կուսակցությունները լիարժեքորեն աշխատեն, իշխանությունը կփոխվի։ Միակ հնարավորությունը, որը կարող է ունենալ այսօրվա իշխանությունը, այն է, որ ընդդիմությունը վատ աշխատի: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը շատ լավ գիտի այսօրվա իշխանությունների բերած աղետի իրական պատկերը»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Այն, որ Ալիևն, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու որևէ մտադրություն չունի, օբյեկտիվորեն պարզ է իր բոլոր ելույթներից։
Նիկոլի դեպքում ընտանիքն էլ է բացակա կատեգորիա, քանի որ նա ընտանիք չունի։
«Մեզ պետք է հավաքական պատասխանատվություն։ Խարիզմատիկ ղեկավարներ ունենք՝ փորձառու, օժտված, հետագծով և այլն, բայց մեզ մոտ կա նաև անհատապաշտության բարդույթը»։
Փաշինյանն ուզում է անընդհատ մնալ տեսադաշտում, ուշադրության կենտրոնում։
Եղել են ֆատալ իրադարձություններ, որոնք բերել են հայկական ազգային շահի և պետականության դիրքերի զիջմանը։
Այն դաժանությունը, որով Փաշինյանը տանում է քարոզարշավը՝ խախտելով օրենքները, պայմանավորված է նրանով, որ նա վախենում է պարտությունից։ Մի մեծ գորշ կարդինալ կա այս ընտրություններում՝ այն 50 % ընտրազանգվածը, որն առայժմ չի կողմնորոշվել։
Փաշինյանը կործանել է դարերի վաստակն ու երազը և դեռ փորձելու է մեղավորներ գտնել, բայց դա իրեն չի փրկի։
Փաշինյան-Ալիև փոխհարաբերություններում մենք ականատեսն ենք մի երևույթի, երբ տեղակալը կամ ենթական փորձում է զեկուցել կամ իր մոտեցումները ներկայացնել «շեֆին»։
Անհնար է մեր ժողովրդի հիշողությունից ջնջել կամ նրա էությունից տարանջատել այն լուսավոր կետերը, այն զարթոնքը, որը պատմության ընթացքում ունեցել ենք, օրինակ՝ արցախյան շարժումը։ Այս խմբակն ըմբոստանում է մեր բոլոր արժեքների դեմ, ասում են՝ մեր խնդիրները Մեսրոպ Մաշտոցից են գալիս։ Այսինքն ի՞նչ, առաջիկայում դուք մեզ ստիպելու եք մեսրոպատառի՞ց հրաժարվել, անցնել լատինատառի՞։ Եթե մնացին իշխանության, դա էլ են անելու։ Մեր բոլոր արժեքներից փորձում են մեզ հեռացնել, ազգային զարթոնքն էլ համարում են արկածախնդրություն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան:
Եթե սա կարելի է կոչել քաղաքականություն, պարզ երևում է, թե այն ինչին է հակված։
Հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական էլիտան, մտավորականությունը, հավաքական հայը պետք է հաղթե՛ն թուրքական տրոյական ձիուն։
«Դասեր» հաղորդաշարում Դավիթ Սարգսյանի հյուրերը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն են։
«Պատերազմի ցանկացած ելքի պարագայում ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր ակտուալությունը, և եթե նույնիսկ չչեղարկվի, առնվազն որպես փաստաթուղթ՝ լուրջ խմբագրման կարիք է ունենալու։ Սպիտակ տան կողմից այն առաջնահերթություն չի համարվելու։ Սա Փաշինյանն էլ է գիտակցում։ Եթե չգիտակցեր, նախընտրական այս փուլում Պուտինից հանդիպում չէր խնդրի։ Նա շատ լավ հասկանում է, որ անկախ նրանից՝ ինչ է խոսում, իր բոլոր փուչիկները, այդ թվում՝ գլխավորը՝ խաղաղությունը, պայթել են։ Հիմա էլ փորձում է Պուտինի հետ հանդիպումով մի նոր լեգենդ հյուսել, բայց դա էլ իր մոտ առանձնապես չստացվեց»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Փաշինյանի մոտիվացիան այն չէ, որ ինքն ու իր փոքրիկ խմբակը պետք է սպասարկեն ՀՀ-ի ազգային և պետական շահերը։
Բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական ազատումների տրամաբանությունն ուղղակիորեն կապված է դեպքերի ու իրադարձությունների այն անտրամաբանական հոսքի հետ, որին վերջին տարիներին ականատես ենք լինում։
Եթե կա քաղաքական մեկ օրակարգ, դա հետևյալն է՝ փակվո՞ւմ է արդյոք Երրորդ Հանրապետությունը, և արդյո՞ք ստեղծվում է «չորրորդ հանրապետություն»։ Փաշինյանը գնում է հենց այդ ճանապարհով։ Ընդդիմության մեծագույն խնդիրն այս հակադրության մեջ իր դիրքավորումը հստակորեն ցույց տալն է։ Բոլոր սկզբունքային տարաձայնությունները պետք է սկսվեն և ավարտվեն այն հանգամանքով, որ ովքեր ընդդիմադիր դաշտում են, նրանք Երրորդ Հանրապետության պահապաններն են։
Երբ Փաշինյանը քաղաքում մի տեղ հայտնվում է, կրպակավաճառները, մանր առևտրով զբաղվողներն իրար գրում են՝ ձեր տարածքի դռները փակեք, մի երկու ժամով անհետացեք։ Այս մահաբեր իշխանության թիրախում արդեն 18 տարեկաններն են, երբ 5000-ից ավելի 18 տարեկաններ Եռաբլուրում են։ Մենք տեսանք, թե ինչպիսի հետևողական դաժանությամբ այս ռեժիմը պատժեց երկու եղբայրների, որոնց ամեն կիրակի կարելի էր տեսնել Սուրբ Աննա եկեղեցում՝ աղոթագիրքը ձեռքներին՝ աղոթք անելիս։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ընդհանրապես, Փաշինյանի հայտարարություններին պետք է նայել միայն մի տեսանկյունից՝ իր ամբողջ խոսույթով նա փորձում է արժեզրկել մեր բոլոր արժեքները, կազմաքանդել մեր հանրային և պաշտպանական արժեհամակարգը և առհասարակ բոլոր համակարգերը։