Սահմանազատման անվան տակ այս օրերին Փաշինյանի հանցախումբն Ադրբեջանին նվիրեց նոր հողատարածքներ ու բարձունքներ Տավուշի մարզում։
Հայոց ցեղասպանության զոհերին ցուցակագրելու պատճառի հարցում կա երկու տարբերակ՝ կա՛մ դա ինչ-որ մեկի ռոմանտիկ, ցնորամիտ գաղափարն է, որին դժվար է հավատալ, կա՛մ դա ինչ-որ ծրագրի մի մաս է։ Հայոց ցեղասպանությունը ժխտողները, մեր թշնամիները՝ ցեղասպանություն իրականացրած և նրա եղբայր պետությունները, այս պահին ևս մեր հանդեպ ցեղասպանություն են իրականացնում։
Ի՞նչ է բերել Փաշինյանը Հայաստանին՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ խաղաղություն։
Տավուշի մարզի այն հատվածները, որոնք այս վարչախումբը համարում է ադրբեջանական, առնվազն երկու անգամ՝ 1920 և 1991 թվականներին, մեր զինուժի կողմից ազատագրվել և պաշտպանվել են, ասել է թե՝ Ոսկեպարում և Բաղանիսում թշնամուն դիմակայելու մեր հարցն ավելի քան մեկ դարի պատմություն ունի, ճիշտ այնպես, ինչպես Արցախինը։
Դժբախտաբար, Հայաստանում չի ձևավորվում որևէ քաղաքական ուժ, որը նոր իրավիճակում՝ այս վերջին տարիներին, ստանձնի առաքելություն՝ հասարակությանը կազմակերպելու, առաջնորդելու, խնդիրներ առաջադրելու, ծրագրեր ներկայացնելու, լուծումներ առաջարկելու։ Սա ամենամտահոգիչն է։ Ինչպես ասացվածքում է ասվում՝ փոխանակ խավարն անիծես, մի փոքրիկ մոմ վառիր, դա արդեն լույս և հույս է։
Վերջին սոցհարցումներով՝ Փաշինյանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների ընդամենը 8 տոկոսը, բացասական՝ 47 տոկոսը։
Բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ շաբաթներ շարունակ կուրծք էին ծեծում, թե սա Հայաստանի գոյության և փրկության հարցի լուծումն է։
«Եթե մենք իրենց խոստացածն ու կատարածը համադրենք, կտեսնենք, որ խաբել են ժողովրդին, մի բան ասել են, արել են լիովին հակառակը։ Նման կառավարությունը չի կարող լեգիտիմ լինել։ Այդ ոչ լեգիտիմ կառավարությունն առաջնորդվում է ոչ թե իր՝ 2021 թվականին ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրով, այլ գործում է օտար ուժերի թելադրանքով»։
Այս վարչախումբն Արցախի հանձնումը գլուխ բերեց երեք տարվա ընթացքում՝ 2020-ին 44-օրյա պատերազմով սկսեց, 2023-ի սեպտեմբերին ավարտեց։
Հայաստանի քաղաքացիներն ու համայն հայությունն այս օրերին շատ հստակ ու հատու պատասխանեցին Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե փնտրում է մեկին, որը կպնդեր, թե Տավուշի չորս գյուղերը հայկական են։
«Կխորանան Տավուշ, դեպի Սևան։ Իրենք քայլ առ քայլ, մեթոդաբար դնում են իրենց պահանջները, մտնում են մեր սահմանադրական դաշտ, հիմնադիր օրենքների ասպարեզ։ Չկա ՀՀ-ին և հայ ժողովրդին վերաբերող մի ոլորտ, ուր իրենք արդեն չեն մտել և պահանջ չունեն։ Իսկ այստեղ այնպիսի զարմանալի, աննախադեպ պատրանքային վիճակ է՝ ինքնապաշտ իշխանությամբ, որն ասում է՝ խաղաղություն՝ ամեն գնով»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թե ինչո՞ւ ակադեմիական քաղաք անվամբ կեղծ մեգանախագիծը չի իրականանալու, բայց բուհերի շենքերն օտարվելու և սեփականաշնորհվելու են, պարզ կդառնա, երբ հիշենք սրանց չիրականացած՝ շատ ավելի մանր խոստումները՝ Գավառի տեքստիլ ֆաբրիկա, Մերձավանի հեռուստացույցների գործարան, Վանաձորի գազաբալոնների գործարան, Արարատի կոկորդիլոսաբուծարան, Արթիկի կարի ֆաբրիկա, Չարենցավանի վերելակների գործարան, Գյումրու ինքնաթիռաշինական գործարան, Կինո Հայրենիքի էստակադա, մետրոյի Աջափնյակ կայարան, Չոր նավահանգիստ Շիրակում, ճոպանուղի Երևանում, և այլն, և այլն, և այլն։
«Խաղաղության օրակարգը լինի, թե չլինի՝ դա նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունը լինի, թե չլինի»,- վերջին ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Սա ձախողված կառավարում է, ընդ որում՝ այդ ձախողվածության մեջ կա մի վտանգավոր բաղադրիչ, որից անգամ մտովի փորձում ենք խուսափել։ Մեկ-մեկ մեր մտքով անցնում է, որ սա պայմանավորված ձախողում է, այսինքն՝ հատուկ, դավադրաբար փայփայած և մշակած ձախողում է։ Երբ նայում ես բազմաթիվ քայլերի, ինչպե՞ս են արդարացվում քաղաքական, ոչ պետական այդ քայլերը։
Աշխարհում չկա որևէ երկրորդ առաջնորդ, որը սեփական բնակչությանն ուժի սպառնալիքի տակ դուրս հանի իրենց տներից, թշնամուն էլ բերի, նստեցնի այդտեղ։
Տասը տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր մեքենայով ակցիա է անում ընդդեմ տրանսպորտի թանկացման, պնդում, թե քաղաքապետարանը թալանում է մարդկանց՝ ուղեվարձը դարձնելով 150 դրամ։
«Պարտադիր չէ այս ամենը նկատելու և հասկանալու համար քաղաքականության մեջ լինել։ Մենք անճար ենք, մոլորված, սովոր չենք եղել, որ ղեկավարները թշնամու հետ մեր դեմ լինեն։ Դա է պատճառը, որ մենք մոլորվել ենք, չգիտենք՝ ինչ անել։ Ամեն ահավոր, սարսափելի բանի դեպքում նույնիսկ այն մարդիկ, որոնք իբրև թե գիտակից են և կարողանում են ամեն ինչ լավ հասկանալ, իրենք էլ են սկսում սխալ ուղղությամբ մտածել։ Անգամ գիտակից, խելոք մարդիկ են սխալ հասկանում որոշ բաներ, քանի որ նման անսովոր բան է տեղի ունեցել»։
Փաշինյանը հերթական հայապատկան հողերի հանձնման մասին ազդարարում է Բաքվի սպառնալից վերջնագրից մի քանի օր անց։
Ո՞վ է այսօր Հայաստանը դարձրել «տրանզիտային» երկիր, ընդ որում՝ թշնամական երկրների համար։ Ո՞վ է մեր սահմանները հետնաբակ սարքել, որն անարգել կարելի է ճեղքել ու մխրճվել։
Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։ Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ՀՀ-ին, դա այն գործունեության և քաղաքականության արդյունքն է, որը վարում է ներկա իշխանությունը՝ դրսևորելով քաղաքական տհասություն։ Տարածաշրջանում ուժերի և իրողությունների դասավորվածությունը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվել ո՛չ երեկ, ո՛չ էլ մեկ ամիս առաջ։
Փաշինյանը և խունտան վաղուց խուսափում են ժողովրդի առաջ կանգնելուց և նրա հետ խոսելուց՝ օրեցօր մեծացնելով սեփական թիկնազորը։
Լրանում է Փաշինյանի վարչախմբի իշխանավարման վեց տարին։
«Փաշինյանն էլ շատ պարզ ասում է՝ եթե դուք եք ինձ հակադարձում պաշտոնական մակարդակով, ապա ես վերարտադրվելու եմ։ Իսկ ո՞վ ասաց, որ հայ ժողովուրդը և ՀՀ քաղաքացիները չունեն այլընտրանք։ Այս ի՞նչ անհատի ֆետիշացման դարաշրջան է, երբվանի՞ց։ Մարդիկ պիտի հասկանան, որ սերնդափոխություն պետք է կատարվի, և եթե ընդդիմությունը պիտի իշխանափոխություն իրականացնի, ապա առաջին հերթին իրենով օրինակ պիտի ծառայի»
Փաշինյանը վերջին մի քանի շաբաթում խոսել է Հայաստանի դեմ ադրբեջանական նոր լայնածավալ ագրեսիայի մեծ հավանականության մասին։
Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում խելագարի իմիջ ստեղծել. պատճառը պարզ է՝ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար։
«Փաշինյանի խմբագրած թերթը քսան տարի շարունակ տպագրել է հետևյալ սկզբունքը՝ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, միաժամանակ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպական։ Սա պարզ և բոլորին հասկանալի բանաձև է։ Եթե ուզում ես գործոն լինել, չպետք է լինես որևէ մեկի ենթական, ստրուկը կամ ֆանատը, պիտի արժանապատիվ կեցվածք ցուցաբերես»:
Տարբեր պատկերացումներ կան, թե ով է հերոսը։ Օրինակ, այս իշխանությունը մի թեզ է տարածում, թե սովորական քաղաքացին, հարկատուն կարող է հերոս լինել։ Սա ոչ թե այն պատճառով, որ արժևորվի հարկ վճարող քաղաքացին, այլ՝ հակառակը։ Այսինքն, դարերի ընթացքում հայապաշտպանության նվիրյալ, հայրենիք և պետականություն կերտող այն կերպարները, որոնք մեզ համար միշտ հերոսներ են եղել, որոնցով մենք առաջնորդվել ենք, փոխարինվում են սովորական հարկատուներով։
Փաշինյանը մեկուկես տարի առաջ՝ ջերմուկյան պատերազմի օրերին է առաջին անգամ խոսել 29800-ը պահելու մասին՝ դա ներկայացնելով որպես ձեռքբերում, թշնամու ողորմածություն, ասում էր՝ այդ դեպքում էլ գոհ ու շնորհակալ կլինենք։
Հայաստանի փաստացի առաջնորդը մի կողմից զգուշացնում է վերահաս պատերազմի մեծ հավանականության մասին, մյուս կողմից՝ փաստորեն, այն կանխելու մեխանիզմ չունի։
«Զինվորականը չպետք է սպասի, որ պաշտպանության նախարարը կամ գնդի հրամանատարն իրեն թույլ տան կամ թույլ չտան կրակել։ Այսինքն, եթե նա նկատում է բացահայտ հարձակում, զորքերի առաջխաղացում կամ հակառակորդի կողմից զենքերի կիրառում, բնականաբար, համաձայն մարտական հաշվարկի՝ պետք է բացազատի մարտական դիրքը և պահպանությունից անցնի պաշտպանության։ Չկրակելու հրաման տվող ցանկացած անձ, ով էլ լինի, դավաճան է»: