Փաշինյանի գաղափարախոսական ուղերձ կոչվածը ոչ այլ ինչ էր, քան թուրք-ադրբեջանական օրակարգի պարտադրանքով հայ ժողովրդի իմունիտետը կոտրելու, ազգային ինքնությունը մոռացության տալու, մեզ համար մինչև այժմ կարևոր շատ արժեքների վրա խաչ քաշելու, և փոխարենը՝ մի կտոր հացով բավարարվելու, կյանքի զուտ նյութական կողմին նայելու, և դրանով հանդերձ՝ արժանապատվություն ու պատիվ չունենալու մասին մի տեքստ։
«Դժվար է համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի դերակատարումը, համապատասխանաբար, հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական հակամարտություններում։ ՌԴ-ն մեզ չի ասել՝ հարձակվեք Ադրբեջանի վրա, որ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ դառնաք։ ՌԴ-ն մեզ չի սադրել հարձակվելու, թեև մեզ չի պաշտպանել այնքան ակտիվորեն, որքան պետք էր։ Մենք տապալեցինք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Առաջին, Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք այսպիսի բան չէր եղել»։
Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել եք, որ Արցախի հետ գործ չունեք։
Փաշինյանը բանակը ցինիկաբար կործանել է, ամենահրեշավոր դեպքը՝ 15 զինվորի ողջակիզումը, մարսել է, ու գետինը մտնելու փոխարեն՝ հիմա էլ բանակի կերպափոխումից է խոսում։
«Նախկինում խոսում էինք Արցախի, Բերձորի միջանցքի կորստի, մշակութային ժառանգության, տարածքային ամբողջականության մասին, վաղը նոր թեմաներ կլինեն։ Կարձանագրենք, որ նոր կորուստներ ունենք՝ տարածք, հայրենի եզերք, ճանապարհ, զինվորի կյանք։ Իհարկե, պատասխանատվությունը կրում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիները, բայց երբ քո իշխանությունը մեղսակից ու մասնակից է այդ թշնամու գործունեությանը, և դա էլ կոչում ես բալանսավորված քաղաքականություն, ուրեմն մեղք ես գործում հայ ժողովրդի նկատմամբ։ Սրանք պատասխանատվություն պիտի կրեն դատարանի առաջ։ Եթե այսպես շարունակվի, իրենք իրենց ոճով, մատուցմամբ, հանուն վաղվա ընտրությունների՝ կանեն այն ամենը, ինչ իրենց պետք է, և թքած կունենան Հայաստանի շահի և իրավունքի վրա»:
Ի՞նչ սպասել մեկից, որը վերջին ոչնչության պես հրապարակավ կանգնում ու ասում է, թե մեր երեխաները հանուն ոչնչի են զոհվել։
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։
«Հասել ենք այն աստիճանի, որ Հայաստանի ղեկավարը չի հասկանում, օրինակ, 30-ականների և 50-ականների Խորհրդային Միության քաղաքական համակարգի առանձնահատկությունները։ 30-ականներին գործ ունեինք ամբողջատիրական պետության հետ, որտեղ որևէ տեսակետ արտահայտելը հետապնդվում էր։ Ցեղասպանության թեմայի վերաբացումը տեղի ունեցավ «ձնհալի» օրոք՝ նախախրուշչովյան և խրուշչովյան շրջափուլում»,- ամփոփեց Սուրեն Սուրենյանցը:
Այս իշխանությանն Արցախ հարկավոր չէր, իսկ այդպիսի իշխանության հետ չես կարող միասնական լինել որևէ հարցում։
Հայաստանում իշխող վարչախումբը հուսահատ և ապարդյուն ջանքեր է գործադրում արցախյան շարժման և 44-օրյա պատերազմի պատմության և քաղաքականության մասին կեղծ մեկնաբանություններ հորինելու համար:
Ցավոք սրտի, բանակում այս իրավիճակի դեմ խուլ դժգոհության ազդակներ չկան։ Իհարկե, միջին և ցածր սպայակազմի հետ հանդիպումներում նրանք սարսափելի դժգոհություններ են արտահայտում, բայց վերնախավն ինչ-որ կերպ հարմարվել է գործող իշխանության օրակարգին և ամեն ինչ անում է այն սպասարկելու համար։ Դժվար է ասել՝ ովքեր են հուշում Նիկոլ Փաշինյանին, բայց նա քայլեր է անում, որոնցով բանակի վերնախավին դարձնում է իրեն հլու-հնազանդ։
Այսօր մենք գտնվում ենք մի կողմից՝ գործող վարչախմբի քարոզած, մյուս կողմից՝ մեր աչքով տեսածի զուգահեռ ընթացքի մեջ, և սա ոչ թե վերջին մեկ տարվա ամփոփումն է, այլ մի իրականություն, որում ապրում է մեր ժողովուրդը։
Որևէ խաղաղության պայմանագիր՝ առանց զուգահեռ, նույն վայրկյանին կնքվելիք սահմանազատման մասին փաստաթղթի կամ դրույթի, մեզ համար անընդունելի է։
Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։
ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի քաղաքականության արդյունքում մեր տարածաշրջանում, իհարկե, որոշակի գործընթացներ տեղի կունենան։ Ուղղակին վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։
Մինչ մենք զբաղված ենք խաղաղություն մուրալով, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և պատրաստվում նոր պատերազմի։
Մենք հակադրվեցինք Ռուսաստանին, այսպես կոչված, «բռնապետություններին», որոշեցինք, որ մենք Կովկասում ժողովրդավարության մարգարեն ենք, ունենք Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի սինթեզը, որը պետք է խոսի ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ, բացատրի, թե ինչ է ժողովրդավարությունը, տարածի այն։
Այն, որ Ալիևը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու որևէ մտադրություն չուներ, օբյեկտիվորեն պարզ էր նույնիսկ իր վերջին աղմկահարույց հարցազրույցից առաջ։
Իշխանության նկատմամբ զայրույթը խորանում է, ժողովուրդը չի համակերպվել այս իրավիճակին, կան կուտակված ապրումներ։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինձ վրա հույս չդնեք, կարող է լինել նոր պատերազմ, բախումներ, կորուստներ, այստեղ ես մեղք չունեմ, փոխարենը՝ ինչ ուզում եք՝ արեք, ուզո՞ւմ եք՝ պաշտպանեք, ուզո՞ւմ եք՝ ոչ։
Նիկոլի դեպքում ընտանիքապետություն ասելն էլ է վիճելի, քանի որ նա ընտանիք չունի։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսնությունը, հետևաբար՝ ընտանիքը, արձանագրվում է միայն ՔԿԱԳ մարմնում։ Իսկ իրենք խոստովանել են, որ այդպիսի փաստաթուղթը՝ «ԶԱԳՍ-ի վկայականը», բացակայում է։ Իբր գնում ենք դեպի խաղաղություն, բայց ինչպե՞ս է Նիկոլը պատասխանում Ալիևի՝ օրեր առաջ արած խայտառակ ագրեսիվ հայտարարությանը։ Ալիևն ասում է, թե իրենց խաղաղության պայմանագիր պետք չէ, իսկ իրեն իրոք պետք չէ, նա այսօր հաղթածի դիրքերից է մոտենում, թելադրողն է։ Խաղաղության պայմանագիր չի լինելու։
Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը», եթե, իհարկե, այն կնքվի, պարտադիր պետք է վավերացվի, իսկ ՍԴ-ում յուրայինների նշանակմամբ՝ իշխանությունը կգնա նաև դրան։
Անկախ Հայաստանի դեմ այսօր կա աշխարհաքաղաքական լուրջ սպառնալիք՝ թուրանականության զարգացումը, որը նպաստավոր է Արևմուտքի համար։
Փաշինյան-Հակոբյան զույգն ուզում է անընդհատ մնալ տեսադաշտում, ուշադրության կենտրոնում։ Սա մի հիվանդություն է, այս զույգի պարագայում դա ախտաբանական խորք ունի։ Գեներալ դը Գոլը, երբ առավոտյան թերթեր կարդալիս տեսնում էր, որ իր մասին որևէ ծաղրանկար չկա, երեխայի պես նեղանում էր, մտածում էր, թե իրեն մոռացել են։ Փաշինյան-Հակոբյան զույգի այս վարքը ցուցիչ է հոգեկան և մտավոր բարդույթների։
Քանի դեռ այս վարչախումբը պաշտոնավարում է, ներքին երկփեղկումն ու պառակտվածությունը շարունակվելու է։
Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։
«Մարդիկ այլևս որևէ կերպ բաց չեն Փաշինյանի պատումներն ընդունելու հարցում, նրանց ուղեղները լվանալը շատ դժվար է դարձել։ Այդ դժվարության հետ նա փորձում է հաշվի նստել՝ խորացնելով այդ պատումների մգությունը, անտրամաբանականությունը, աբսուրդիզմը, իռացիոնալիզմը։ Նպատակն այն է, որ Օվերտոնի պատուհանի միջոցով այդ իռացիոնալիզմը մտնի դաշտ, սկսի քննարկվել և ստանա ծավալ»։
Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավերը վաղուց ծանոթ սցենար և վարվելակերպ է։ Իհարկե, նա շատ լավ գիտակցում է իր պատմական, ոչ սովորական մեղքը։ Այն, որ ինքն անիծված է լինելու և դատվելու է, դա էլ քիչ է։ Նա մնալու է՝ որպես չարագործ, ավերող, եղածը մսխող, դարեր անց ձեռք բերած պետականությունը կործանող։ Փաշինյանը շատ լավ է գիտակցում սա և, բնականաբար, փորձելու է տարբեր ճանապարհներով կոծկել դա։ Բայց մարդուն դատում են ոչ թե դատարանում իր մեղա գալու ճառերով, այլ փաստերով։
Թշնամիների հետ բանավոր պայմանավորվածություններին հաջորդելու է այս իշխանության երազած «Նոր Հայաստանը», այն կարելի է անվանել բուտաֆորիկ պետություն, որտեղ ամեն ինչ կլինի ինքնախաբեության ծիրում։
Այս իշխանությունը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք, և իր տեսակով խեղճ է, թույլ ու պարտվող, սրանք պատրաստ են ամեն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։