Ակնհայտ էր, որ Արդարադատության նախարարը շատ լավ ու հանգամանալից պատրաստվել էր այս հարցին, քանի որ վստահաբար գիտեր, որ այն իրեն տրվելու է։ Բայց ամբողջ հարցն այն է, որ եզրույթախեղդ արված ու իրավունքի գերակայության վկայակոչումներով լի ծավալուն պատասխանը միգուցե և արտաքուստ տպավորիչ էր, բայց հաստատապես այդ հարցի պատասխանը չէր։
Անդրադառնալով այն հարցին, թե երբ օրերս նախարարը գնացել էր ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, արդյո՞ք նա հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի կամ Մանվել Գրիգորյանի հետ, Արտակ Զեյնալյանը մասնավորապես ասաց.
«Այս Կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ դատական ակտեր, որոնք չեն բավարարել կամ չեն գոհացրել կալանքի միջնորդություն ներկայացրած մարմնին, և այդպես պետք է լինի ժողովրդավարական հասարակարգում»։
Նրա կարծիքով, իշխանությունները, հատկապես՝ հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները, մինչ այս և մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելն ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան և համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։
Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, և որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:
«Շատ պատասխանատու հայտարարություն է, և ինձ թվում է՝ էդ կարգի պաշտոն զբաղեցնող մարդու խոսքերին պետք է շատ արագ հետևեին և մեղադրանքներ, և այլ իրավական գործընթացներ, որոնք մենք, ինչպես տեսնում ենք, կամ որքանով հասկանում ենք, չկան։ Իհարկե, հարցեր են առաջանում. իսկ ինչո՞ւ էր դա հայտարարվում, եթե չկան բավարար ապացույցներ մեղադրանքի համար, և, բնականաբար, դա տարակուսանքի տեղիք է տալիս»։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Լևոն Մնացականյանը:
Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։
«Գեներալ Գրիգորյանն անցել է ադրբեջանական գերություն և այժմ անցնում է դրան նմանվող մի գերության միջով։ Մանվել Գրիգորյանը, իմ կարծիքով, այլևս պատանդ չէ, սովորական խոշտանգվող անձ չէ, այլ գերության մեջ խոշտանգվող անձ»։
«Այսօր դատական նիստը կայացավ։ Պետք է քննարկվեր ՀՔԾ սույն միջնորդությունը Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուղղակի քանի որ քրեական գործին ես այսօր եմ ներգրավվել որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան, այդ իսկ պատճառով դատական նիստը չէր կարող կայանալ, որովհետև ես քրեական գործի նյութերին, հատկապես միջնորդությանը ներկայցված նյութերին ծանոթ չեմ»:
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողները։
Հայաստանի ժուռնալիստների միության շենքում տեղակայված 9/46 ընտրատեղամասի հարևանությամբ՝ Պուշկինի 3 հասցեում, շենքի ճակատային հատվածում՝ բնակիչների պատշգամբի հատվածում, տեղադրված է Դավիթ Սանասարյանի գովազդային պաստառը։
168.am-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» կուսակցությունում ներքին պայմանավորվածություն կա, որ խորհրդարան անցնելու դեպքում կին թեկնածուները վայր են դնելու իրենց մանդատները։ Ըստ մեր աղբյուրի՝ «Սասնա ծռերի» ծայրահեղականությունը դրսևորվում է նաև գենդերային հարցում։
Քիչ առաջ 168.am-ը ընտրախախտման հերթական ահազանգը ստացավ։ Ընտրողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կենտրոն վարչական շրջանի թիվ 4 ընտրատարածքում առավոտից բնակարանների դռների վրա փակցնում են Դավիթ Սանասարյանի քարոզչական թերթիկները։
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նաև կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատուն է և պատգամավորության թեկնածու, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ընտրախախտումների դեպքերի արձանագրման մասին:
168.am-ը ընտրողներից ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների ուղղորդման փորձեր։
ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն, այս մասին նա հայտնեց 168.am-ի հետ զրույցում:
«Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է գրկախառնվում նրա առաջնորդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի օրերի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել է Պաշտպանության նախարար»։
Դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում Ֆրանսիան սկսել է հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը սկսել է տեղեկություններ հավաքել գործի մանրամասների վերաբերյալ, իսկ նախօրեին Փարիզից Երևան է ժամանել հեղինակավոր «Լը Մոնդ» պարբերականի մի լրագրող, որը մեկ ժամից ավելի տևած հանդիպում-հարցազրույց է անցկացրել երկրորդ նախագահի հետ: Հատկանշական […]
Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 4-ին ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը, և դատարանը հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Այս գաղտնալսումից հետո մենք պետք է հասկանանք, որ անվտանգ չենք, գտնվում ենք չափազանց սպառնալից վիճակում. սա ամենամեծ հետևությունն է, որ պետք է սրանից անել։ «Ինչ վերաբերում է այս գաղտնալսման արտաքին արձագանքներին ու հետևանքներին, պետք է ասեմ, որ Հայաստանի՝ որպես ինքնիշխան երկրի ինքնիշխանության գործոնը գնալով փոքրանում է, չնայած Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդում»։
Անհավասար պայմաններ էին, այսինքն՝ հմուտ, թրծված քաղաքական գործիչների կողքին կային մարդիկ, որոնց հանրությունն ընդհանրապես չէր ճանաչում, այսինքն՝ կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ ոչ ադեկվատ ֆորմատ էր։
«168 Ժամը» քաղաքացիներից ահազանգ-նամակ էր ստացել ջավախահայերի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների խնդրի մասին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև։
«Սասուն Միքայելյանն ինձ զանգահարել էր, ընդ որում, զանգահարել էր՝ արդարանալու՝ ինչ-որ մարդու անուն էր տալիս։ Ավելի մանրամասնեմ ասածս։ Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ իրեն ուղղված հարցի պատասխանն ինքը չէր կարող տալ, որովհետև եթե պատասխաներ, ապա պետք է ասեր, որ՝ այո՛, ինքն է ճողոպրել Օմարից։ Երրորդ՝ հիմա դիմում եմ Հրազդան քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին։
Համացանցում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից օրեր առաջ տարածվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի մի լուսանկար, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Շատ-շատերը կատարվածը գնահատեցին՝ գործող իշխանությունների կողմից ատելություն սերմանող հերթական փաստ։
«Ինձ ԱԱԾ էին հրավիրել այն հայտարություններիս առիթով, որ ես նոյեմբերի 27-ին ասել եմ, որ ներկայիս կառավարությունն իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ես ձևակերպել եմ՝ որպես «իշխանություն՝ Արցախի փոխարեն»։
«Ես այսօր ժամը 13:00-ին պատրաստվում էի 5 րոպեով այցելել Ազգային անվտանգության ծառայություն, բայց քանի որ նշյալ գերատեսչությունը առաջ ընկնելով հայտարարություն տարածեց, ուստի ժամանակ չեմ կորցնի և ինքս հանդես կգամ հայտարարությամբ։ Ժամը 14.00-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ ՀՀԿ գրասենյակ»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի» հայցը:
«Մենք նիստը հետաձգելու միջնորդություն չենք ներկայացրել։ Այս պահին ընդմիջում է դատավարական գործընթացում։ Վճռաբեկ դատարան ներկայացված է եղել 2 միջնորդություն, որոնք վերաբերում են սույն գործի շրջանակներում նորմերի հնարավոր սահմանադրականության խնդիրներին՝ մեկը՝ քրեադատավարական, մյուսը՝ նյութաիրավական»։