Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։
Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել է իր ելույթը և հարցուպատասխանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
«Պատկերացնո՞ւմ եք հաջորդ իշխանությունները տոն հռչակեն այս իշխանության հեռացման օրը և այդպես շարունակ… Այս ճանապարհն ո՞ւր է տանում։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարելի է առաջարկել 1998թ․ փետրվարի 3-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը ևս ներառել պետական տոների ցանկում, և, օրինակ, հայտարարել քաղաքացու չզիջելու օր, որովհետև այդ օրը մեր ժողովուրդն, ըստ էության, մերժեց արցախյան ճակատում զիջումը ու Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց»։
168.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանա-հայկական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները արագացված տեմպերով շարունակում են առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներ իրականացնել բետոնային, երկաթբետոնային կոնստրուկցիաներով:
2018թ. ապրիլյան իրադարձությունների օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության ծրագրի մեկնակետային պահերից մեկը Հայաստանի ազգային ռադիոյի շենքի գրավումն էր, երբ մի խումբ երիտասարդներ շենք ներխուժեցին՝ ռադիոյի դուռը կոտրելով։
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում և բազմիցս ակնարկել է, որ զբաղված են ընտրություններով, և, որ ԵՄ-ն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները չի քննարկի նույնիսկ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը։
«Իրանական գազը Հայաստանով տարանցելու գաղափարները մոտավորապես 15 տարվա պատմություն ունեն, 15 տարի առաջ քննարկվել են, և որևէ բան չի փոխվել այդ ծրագրերի «կողմ» և «դեմ» փաստարկների հարցում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մոդեստ Կոլերովը:
ԿԳՆ-ի կողմից այս պարզամիտ մանիպուլյացիաները երևույթի էությունը չեն փոխում, չնայած մանիպուլյատիվ տեխնոլոգիաների տիրապետող մեր իշխանությունների համար դրանք, թերևս, ճշգրիտ հասցեատեր միգուցե և կարող են ունենալ։
Իշխանության որոշ ներկայացուցիչների ցինիզմն ու պարզունակությունը սահմաններ չունի: Կոնկրետ այս դեպքում խոսքը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մասին է:
168.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։
Երբ նախկին իշխանությունները որևէ միջոցառման կազմակերպված ձևով և հրահանգավորված ապահովում էին մարդկանց քանակությունը՝ նախկին ընդդիմություն հանդիսացող և այսօրվա իշխանությունները սուր քննադատությունների էին ենթարկում։
Օրերս ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով հիմնադրամի առաջիկա անելիքները՝ նշել էր, որ նախատեսել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն զույգերին, որոնք պատրաստվում են արտամարմնային բեղմանվորում և ներարգանդային սեղմնավորում կատարել:
«Եթե Ադրբեջանը հարձակվի՝ սադրանքների դիմելով, մեր վարչապետը, բնականաբար, պետք է ասի. «ԵԱՀԿ, նայիր, թե Ադրբեջանն ինչ է անում», իսկ ԵԱՀԿ-ն կասի, որ՝ «մեն մենակ հանդիպել եք, ինչ եք խոսել` մենք տեղյակ չենք, գնացեք, Դուք էլ կարգավորեք բոլոր հարցերը»»:
Ներկայացված այս լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում են ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են երևում, որոնք փորձում են կողմերին միմյանցից բաժանել։
Այսօր ժամը 13։00-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ նախատեսված է ակցիա՝ ի պաշտպանություն համալսարանական արժեքների, ԵՊՀ-ի դեմ տարվող արշավի։
«Ամերիկացին ամեն ինչ կարող է ասել: Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ որպես անկախ Աստված, ասաց ինչ-որ բաներ և գնաց: Եվ բոլորը սկսեցին. «Օ՜, Բոլթոնն այս ասաց, այն ասաց», բայց մենք մեր կյանքն ունենք: Երկրորդ` ի՞նչ է, Ղարաբաղում հանրաքվե չի՞ եղել: Ղարաբաղում հանրաքվե վաղուց է եղել»:
Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի երիտասարդ տնօրեն Տաթևիկ Ռևազյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ։
Արդեն 10 ամիս շարունակ հասարակությունը սպասում է բացահայտումների՝ ուր են Սաշիկ Սարգսյանի կողմից խլված 50 տոկոսները, որոնց մասին Փաշինյանը և նրա կողմնակիցները հայտարարում էին ամիսներ ու տարիներ շարունակ։
Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժանարար գծեց քաշեց, ու այդ աղմուկը դեռ չի մարում ցայժմ։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքն այցելել է կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
ՀՀ Կառավարությունը 2019թ. փետրվարի 8-ին հրապարակել է «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սամանելու մասին» որոշման նախագիծը, և այն այս պահին e-draft.am-ում ներկայացված է հանրային քննարկման։
Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակազմում բունտ է հասունանում: Ընդվզումների պատճառները մի քանիսն են: 168.am-ի տեղեկություններով՝ աշխատակազմին վրդովեցրել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» (ՀԱՊԱԿ) նորանշանակ ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ բարդ հարաբերությունները և մի ամբողջ բաժանմունք կրճատելու նրա գաղափարը:
Ինչպես քիչ առաջ տեղեկացանք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։
Ավելի ուշագրավ է երկրորդ փաստը, ըստ որի՝ Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Երևանում հեղափոխությունների տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի կազմակերպման առնչությամբ, որին մասնակցել է նաև ռուսաստանյան բավական պատկառելի պատվիրակություն։
«Հենց ավիացիայի ոլորտում կարելի է արդիականացնել եղած ավիապարկը, գնել նոր ուղղաթիռներ, որոնք նույնպես խիստ անհրաժեշտ են մեր բանակին»։
Ընդամենը երեք ամիս առաջ՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ պատգամավորների անգամ անհայտ թեկնածուները միայն «Իմ քայլը» դաշինքի կողմից ներկայացված լինելու շնորհիվ ստացան հազարավոր, երբեմն՝ տասնյակ-հազարավոր ձայներ։ Դրանք ոչ թե այդ թեկնածուների, այլ Նիկոլ Փաշինյանի ձայներն էին։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու՝ Հարություն Մաշադյանի կարիերայի առաջխաղացումը դարձել է շաբաթվա քննարկման կարևորագույն թեմաներից մեկը։ Ինչո՞ւ։
«Դա որոշում է, որն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բավականին սառն են»:
Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հասկացել է այն իրողությունը, որ Հայաստանում իշխանության պահպանման բանաձևն անցնում է Կրեմլով։ Հասկացել է ու շատ ավելի ինքնամոռաց է տրվել ռուսական շահերի սպասարկմանը, քան դա արվում էր նախկինում։
Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ, երրորդ էշելոններում էլի պաշտոններ տա Գագիկ Ծառուկյանին։ Բացառված չէ նաև, որ որևէ պաշտոնի հարց էլ չի քննարկվել, և պայման առաջադրողը եղել է Նիկոլ Փաշինյանը՝ մեղմ քննադատություն՝ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումները շարունակելու դիմաց: