«Չգիտեմ՝ ում և ինչու է պետք ինձ թիրախավորելը (թեպետ ունեմ իմ ենթադրությունները), սակայն ամեն ինչ ունի իր սահմանները։ Արդեն խախտվում են բոլոր բարոյական նորմերը, և կեղծիք ու զրպարտություն սկսել են տարածել նաև իմ մերձավորների վերաբերյալ»։
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումներ ՀՀԿ-ականների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, գրել էին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանը վերջերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում։
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն առաջարկել է ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանին: Մեր աղբյուրների համաձայն՝ Ա. Մեսչյանն ընդունել է առաջարկը:
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այս շաբաթվա վերջին աշխատանքային օրն օգտագործել է միջնորդություն ներկայացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փաստաբան Սիրունյանը խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
Հունիսին, փաստաբանների և քաղհասարակության՝ հասարակական կազմակերպությունների առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրեց ստեղծել մի խորհրդատվական մարմին՝ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը նախագահին կօգնի Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի արժանի թեկնածու ընտրել:
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:
Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Քննչական կոմիտեն, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակներում, խուզարկություն անցկացրեց Yerevan.Today լրատվական կայքում՝ առգրավելով մեկ համակարգիչ և երեք համակարգիչների կոշտ սկավառակները։ Խմբագրակազմը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց աշխատանքը խափանվել է։
168.am-ի տեղեկություններով, ինչպես ցանկացած նստաշրջանի ընթացքում, այս նստաշրջանի ընթացքում ևս ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ունեցել է մի շարք բարձրաստիճան հանդիպումներ:
Վստահ չենք, որ առիթը պատեհ էր հերթական անգամ հերթական հարթակը քաղաքական գնահատականներ հնչեցնելու նպատակով օգտագործելու համար, սակայն մարդիկ ունեն հստակ օրակարգ և սրբորեն հետևում են դրան։
Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգի ներկայացումից հետո գնահատականներ եղան, որ 4 քաղաքական ուժի ներկայացվածությունը նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի և ներկայիս իշխանությունների ստվերային պայմանավորվածության արդյունք է:
«Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ»։
Իմ քայլը դաշինքի Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն իր կարծիքն է հայտնել երեկ՝ հոկտեմբերի 11-ին, երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Մայրապետյանի մասին:
168.am-ի՝ երևույթը մեկնաբանելու խնդրանքին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց Ֆրանսիայի նապոլեոնյան շրջանի հանրահայտ դիվանագետ, պետական և քաղաքական գործիչ Շարլ Մորիս Թալեյրանի հայտնի խոսքերով:
Դեռևս իշխանափոխությունից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում էր կայացրել Կոնդի կառավարական առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Ներքաղաքական թեժ օրակարգը երկրորդ պլան է մղել այլ, առավել գլոբալ մի շարք խնդիրներ: Չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հասարակության ուշադրությունից վրիպեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զինուժ ուղարկելու հետ կապված:
Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը դատավոր Աիդա Դավթյանը հետ է վերադարձրել։
«Արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»,- խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, այնուհետև ցուցարարների ներկայությամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 168.am-ի աղբյուրների հավաստմամբ, սակայն, բանակցություններին ներկա բոլոր քաղաքական ուժերը մնացել են իրենց դիրքորոշումներին: Որևէ մեկը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած պայմաններին։
Այս պահին լարված իրավիճակ է ԱԺ այգու տարածքում, ուր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ եկած քաղաքացիներն են հավաքվել:
Հանրահավաքին միացած Երևան քաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի կարճատև խոսքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է ԲՀԿ և ՀՅԴ նախարարների` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը:
Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական լայվը նվիրված էր երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրում կառավարության կատարած փոփոխություններին, հիպոթեքային վարկերի տոկոսների նվազեցմանը և հարակից թեմաներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզերի բնակիչներին կոչ արեց ի նշան համերաշխության, դուրս գալ իրենց քաղաքների ու գյուղերի հրապարակներ և պահանջել՝ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ:
Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Բաղրամյան 26-ից ու միացել է ցուցարարներին։
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում:
168.am-ի տեղեկություններով՝ այս տարվա հուլիսի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել և նրան ուղեկցել էին ԱԱԾ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության շենքի ընդունարանից։
«Վարչապետ Փաշինյանը, երկար ժամանակ է՝ իշխանությունների անունից սպառնում է ընդդիմությանը, ընդդիմությունը հրապարակավ անդրադառնում և մերժում է այդ սպառնալիքները»։
Բանից պարզվում է, որ Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունենում, որի գործող անձանցից մեկը նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ հանրության շրջանում հայտնի Վովայի Արշակի որդին է լինում։
168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ ամերիկյան կողմը նպատակահարմար չի համարել նաև ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան-ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո հանդիպումը, ինչն էլ ամբողջությամբ զրոյացրել է այցի ընթացքում հայ-ամերիկյան քաղաքական օրակարգը։
Ես միշտ համոզված եմ եղել, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին ի վիճակի է բացել զարգացման այնպիսի հեռանկարներ, որոնք փոխում են պետությունների և ազգերի ճակատագրերը։ Այդ մասնակցությունը, թեև բարդ է և պատասխանատու, սակայն ունի կենսական նշանակություն։ Ու սա զուտ իմ տեսակետը չէ, սա փաստ է, որը հաստատված է մի շարք հետազոտություններով ու ուսումնասիրություններով։
Երեկ ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ-ի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը հրավիրված էին ԱԺ նախկին ու ներկա բոլոր պատգամավորները: ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանին հարցրեցինք՝ արդյոք նա չի՞ փոշմանել, որ մայիսի 1-ին կողմ չի քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։