Մեղադրանքի կողմի ցանկությամբ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի տեսանկարահանումն արգելվել է (ուղիղ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը:

Մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, դատարանը մերժեց, սակայն այնուհետև թույլատրեց դատական նիստը տեսանկարահանել ընդամենը 10 րոպե։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց բողոքը, ինչից հետո դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի նիստին ներկա լրատվամիջոցները տեսանկահարանող սարքերն անջատեն ու հավաքեն։ Դատարանը թույլատրեց նիստը պարզապես ձայնագրել։

Կարճ ժամանակ անց ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանների բերած բողոքի քննությունը կշարունակվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031