Գերմանիան ապրիլին կվավերացնի ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Մեզ հասած տեղեկություններով՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումը և վավերացումը։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվար ամսին, երբ ՀՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունը՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն և Արմեն Աշոտյանը, մեկնել էր Գերմանիա, քննարկումներ էին ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ Բունդեստագում վավերացման շուրջ։ Այնտեղից Ա. Աշոտյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Գերմանիան մինչև մայիս ամիսը կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

Նաև նշել էր. «Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները»։

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս