Բաժիններ՝

Զարեհ Սարգսյանի որդին՝ դուռ կոտրելու առաջամարտիկ

2018թ. ապրիլյան իրադարձությունների օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության ծրագրի մեկնակետային պահերից մեկը Հայաստանի ազգային ռադիոյի շենքի գրավումն էր, երբ մի խումբ երիտասարդներ շենք ներխուժեցին՝ ռադիոյի դուռը կոտրելով։

Այդ օրերին տարբեր անուններ տրվեցին, գործ հարուցվեց, որոշ մարդիկ անգամ ձերբակալվեցին, սակայն կարծես թե այդ անունների մեջ չհնչեց դուռը փշրողների առաջամարտիկի՝ իշխանափոխությունից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանի օգնական դարձած Նաիրի Սարգսյանի անունը։

Ստորև ներկայացվածի մեջ հենց նա է գլխավոր դերում։ Հետաքրքիր է՝ նույն եռանդով ու արդյունավետությամբ էլ նա իր աշխատանքային ու պաշտոնեական պարտականություննե՞րն է կատարում, թե՞ այնուամենայնիվ, դուռ ջարդելը Նաիրի Սարգսյանի մոտ ավելի լավ է ստացվում։

Համացանցում հայտնվել են վանդալիզմի կադրեր. ինչպես Նիկոլը ջարդուփշուր արեց ռադիոտունը /տեսանյութ/

Համացանցում հայտնվել են վանդալիզմի կադրեր. ինչպես Նիկոլը ջարդուփշուր արեց ռադիոտունը /տեսանյութ/Кадры вандализма появились в интернете, как Никол Пашинян и его сторонники ломали дом радио в Ереванеhttps://youtu.be/Obc98Rsw-Zshttps://t.me/CivilPlatform

Gepostet von Քաղաքացիական հարթակ / Civil Platform am Samstag, 2. März 2019

Հիշեցնենք, որ Նաիրի Սարգսյանի եղբայրը` Հայկ Սարգսյանը, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ է նոր, 7-րդ գումարման Ազգային ժողովում: Վերջինս հայտնի է նրանով, որ ապրիլյան և դրան հաջորդող օրերին թիկնապահի դեր էր կատարում Նիկոլ Փաշինյանի համար: 

Եղբայրները 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի որդիներն են։ Հայկ և Նաիրի Սարգսյանների հայրը՝ Զարեհ Սարգսյանը տարիներ առաջ թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվել է Երևան և այստեղ դղյակ կառուցել։

1997թ. վերջին հիշյալ վարչությունն առանձնացվեց նախարարությունից, դարձավ առանձին կառույց ու վերանվանվեց որպես կենսաթոշակային հիմնադրամ։ Պետը դարձյալ Զարեհ Սարգսյանն էր, որն այդ պաշտոնում շարունակել է մնալ մինչև 2000թ. սեպտեմբեր ամիսը։ Այնուհետև վերջինս նշանակվել է ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենի պաշտոնում։ Սակայն մեկ տարի անց նրան հեռացրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վեջինս նրան աշխատանքից հեռացրել էր այն պատճառով, որ Զ. Սարգսյանի դեմ համապատասխան մարմինները քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացրել, որոնց համաձայն կենասթոշակների հսկայածավալ յուրացումներ էին տեղի ունեցել։

Կենսաթոշակային վարչության, այնուհետև կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ Զարեհ Սարգսյանի ղեկավարած կառույցում տեղի ունեցած ահռելի խախտումներին անդրադարձել էր նաև ԱԺ վերահսկիչ պալատն իր 2001թ. հաշվետվության մեջ։ Ըստ հավաստի աղբյուրների` այդ հիմնադրամում ստուգումներ անցկացնելու հանձնարարականը ներկայացրել էր արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանը:

Իր դղյակի հիմնական շինարարական աշխատանքները Զարեհ Սարգսյանը սկսել էր 1998թ.։ Իսկ կենսաթոշակների հիմնադրամում աշխատած տարիների ընթացքում Զարեհ Սարգսյանի կատարած չարաշահումներն այդպես էլ մինչ օրս մնացել են «չբացահայտված» այլևայլ պատճառներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս