Արա Գալոյան

Արա Գալոյան

1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: 1984-1987թթ. Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է եղել: 1991-1995թթ. աշխատել է ՀՀ Հեռուստառադիոպետ վարչության տնտեսական հաղորդումների բաժնի պատասխանատու, այնուհետև՝ գլխավոր խմբագիր: 1995-1999թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթում՝ որպես տնտեսական մեկնաբան: 1999-2001թթ. եղել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: 2001թ. աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող: 2002թ. մինչև 2021թ․ նոյեմբերն աշխատել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում՝ որպես ծրագրերի տնօրեն: 2004թ. մինչև 2021թ․ նոյեմբերն աշխատել է «168 Ժամ» թերթում՝ որպես տնտեսական մեկնաբան: