Հարցին՝ ինչքանո՞վ է սա վտանգավոր, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց, թե այն մեթոդը, որով նշված է, որ հարձակումը արել են՝ քիչ թե շատ լավ պաշտպանված, լավ սովորեցրած աշխատակիցներով կայքի համար այնքան էլ վտանգավոր չպետք է լինի. «Բայց բառադիության տոկոս գոյություն ունի, որը երբ գերազանցում է, հնարավոր է՝ բավականին լուրջ տեղեկատվության կորուստ լինի: Ես դժվարանում եմ գնահատել՝ ՊՆ-ի դեպքում դա ինչպե՞ս է: Տեսականորեն վտանգը շատ կարող է լինել, պրակտիկորեն՝ չեմ կարծում»:
Եռյակի հանրահավաքից առաջ տարբեր լրատվամիջոցներ նկարել են, թե ինչպես են մարդկանց տաքսիներով բերում հանրահավաքի, ներկա-բացակա անում: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կարելի՞ է այսքանից հետո ասել, որ շարժումը ինքնաբուխ էր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց. «Եթե մարդը Հրազդանից կամ մեկ այլ քաղաքից ուզում է հանրահավաքին գալ, բայց այնպիսի իրավիճակի են հասցրել իշխանությունները, որ ինքը չի էլ կարողանում կամ ցուցումներ են լինում, որ այս կամ այն երթուղին չի գործում, բնականաբար, օժանդակության խնդիր է առաջանում»:
Ե՞րբ կլինի եռյակի առաջիկա հանրահավաքը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այս հարցին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյան ասաց, որ իրենք դեռ չունեն որոշում հանրահավաքի օրվա վերաբերյալ. «Եռյակի նիստը կանենք, որոշում կկայացնենք, կհայտարարենք: Մենք նախապես իրազեկումները ներկայացրել էինք (խոսքը Երևանի քաղաքապետարան հայտ ներկայացնելու մասին է:- Ա.Ք.), որովհետև երբեմն այնպես էր լինում, որ նախապես չես ներկայացնում, ընդամենը 30 վայրկիան առաջ ձևակերպում են մեկ այլ միջոցառում»:
«Որևէ մեկը դեռևս չի հիմնավորել հասկանալի և ընդունելի կերպով՝ ինչո՞ւ էր անհարաժեշտ Սահմանադրության փոփոխութուն նախաձեռնել հիմա, այդ ո՞ր ճգնաժամն են լուծում, որ խնդիրներն են լուծում սահմանադրական այդպիսի փոփոխություններով, առավելապես՝ կառավարման համակարգ փոխելով »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ քանի որ իշխանությունները կարևորում են քաղաքական կոնսենսուսը Սահամադրության փոփոխությունների հարցում, դարձյալ իրենք բացառո՞ւմ են մասնակցությունն այդ քննարկումներին:
«Անձավորված պայքար որևէ մեկը եռյակում չի մղում, եռյակում այդպիսի տեսակետ, տրամադրություն չկա, մենք մղում ենք պայքար հանուն համակարգի»,- պատասխանելով հարցին՝ արդյոք այն, որ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ակնարկեց, որ խոսքն առաջին հերթին խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնելու մասին, է, բացատրվո՞ւմ է նրանով, որ նա չի ցանկանում անձնավորված պայքար մղել Սերժ Սարգսյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Շարժման դինամիական անընդհատ աճում է, դա 2 գործոնով է պայմանավորված՝ մեկը, որ քաղաքական ուժերը ճիշտ են ձևավորում շարժման օրակարգը, և երկրորդ՝ հասարակությունը տեսնում է, որ իշխանությունից այլև սպասելիք չկա: Իշխանության անգործությունը բերեց նրան, որ շարժումն ուժեղացավ: Ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի, մենք գնում ենք նրան, որ ամբողջ ժողովրդով, ավելի լայն շրջանակներով ներկայացնենք իշխանություններին: Չե՞ն անի, մենք անընդհատ կմեծացնենք ճնշումը: Իշխանությունները, կարծում եմ, ի վերջո, կհասկական, որ իրենց պահվածքը ադեկվատ չէ: Մենք օրակարգը հայտարարել ենք: Եթե ասելու բան ունեն իշխանությունները, թող ասեն: Ակնկալում ենք նույն տիպի հայտարարություն իրենց կողմից»:
Ա. Պեպանյանը պնդում է, որ բոլոր այն շարժումները, որոնք պատերազմ կհայտարարեն իշխանություններին, զոհվելու են. «Արդյոք կա՞ մի շարժում, որը պատերազմ հայտարարեց իշխանություններին և հաղթեց: Չկա նման շարժում ու չի էլ լինելու:
«Մեր երկիրը լուրջ վտանգների առաջ է կանգնած և մենք պետք է այդ խնդիրներով զբաղվենք: Այսինքն՝ ընդդիմությանը պետք է քննադատել ոչ թե նրա համար, որ մարտի 1-ից չեն խոսում, կամ քիչ են խոսում, այլ, որ իրենք հանրությանը չի ներկայացնում այն քայլերը, որոնք իրենքն պատրաստվում են կատարել, եթե գան իշխանության: Այսինքն՝ ինչպիսի՞ կոնկրետ փոփոխություններ են կատարվելու, և ինչպիսի՞ երաշխիքներ են տալիս, որ այդ փոփոխությունները կկատարվեն: Մնացած ցանկացած խոսակցություն անիմաստ է: Այդ առումով պետք է պատրաստ լինել, որ իրենց քննադատելու են և ճիշտ են անելու»:
«Այդպես եղավ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ, և այդպես էլ լինելու է ու այդպես էլ պետք է լինի, որովհետև այսօր այդ դասակարգումները մեր հասարակության մեջ չի գործում: Գործում են անհատները, անհատական հեղինակությունները: Դա մեր հասարակության հոգեկերտվածքն է: Այսօր էլ ոչ թե համակարգային փոփոխությունների մասին է խոսքը, այլ մարդկանց կադրային շարժի մասին է: Եթե ասվի, որ հանրապետության նախագահը փոխվի, այս մենը կփոխվի, ես դրան չեմ հավատա»:
«Այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մենք այդ հարցերը լուծենք՝ առանց Սահմանադրությունը խախտելու: Դրա համար խոսքը ոչ միայն ժամանակավրեպի մասին է, այլ խոսքն այն մասին է, թե որն է արդյունավետ այս փուլում ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով ազգային անվտանգության, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և մյուս բոլոր խնդիրները»:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն պատասխանելով այն դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողների հիմնական մտահոգությունն այն է, որ սա արվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, ասել էր. «Դրանք բոլորը քաղաքական խաղեր են»:
«Ես բացարձակապես չեմ հավատում, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն է, չի կարող օլիգարխը լինել ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Երեկ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով 9-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ իրենք կարևորում են, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչ:
Մեր մյուս հարցին՝ եռյակի տարբեր ներկայացուցիչները հայտարարում էին, թե սա լինելու է գործողությունների հանրահավաք, եղա՞վ այդպիսին, Գ.Իսագուլյանը պատասխանեց. «Հենց գործողությունների հիմնական թիրախը, կարծում եմ, այն էր, որ շարժումը պետք է որոշակի ժամանակի ընթացքում կարողանա ձևավորել այդ կառույցները տարբեր շրջաններում, և այդ կառույցները պետք է այսուհետ զբաղվեն այն խնդիրներով, որ իր առաջ դրել է շարժումը»:
«Երեկ հնչեց մի թեզ՝ «ժամանակն է նոր որակի իշխանությունների ձևավորման», որևէ մեկն այդ հարթակից չշարադրեց նոր որակի իշխանության որակի չափորոշիչները: Թող հռչակեն այդ չափորոշիչները: Հարթակում կանգանծներից ո՞ր մեկն է այդ չափորոշիչներին համապատասխանում, այդ ժամանակ կլինի գործնական զրույց»,- ասում է Խոսրով Հարությունյանը:
«Կողմ չի խոսել, դուք ուշադիր չեք եղել, որ ուշադիր կարդաք նրա խոսքերը, կտեսնեք՝ ինքն ասում է իրողությունը, որ չենք կարող փախչենք: Ինքն ասում է, որ ինքը պրագմատիկ քաղաքական գործիչ է և իրողությունը պարտավոր է ընդունել: Ինքը շարունակում է՝ ասելով՝ «հիմա ի՞նչ անենք, որ Սերժ Սարգսյանի ապաշնորհ, սխալ քաղաքականության արդյունքում հայտնվել ենք Եվրասիական միությունում, պետք է ողբա՞նք, պետք է լացե՞նք, հա՞»: Ուշադիր չեք կարդում, ինքն այնպիսի բառեր է ասում, որ երբեք չեք հասկանա»:
«Եթե բոլոր այն պայմանները, որոնք Գերմանիայում և Ամերիկայում են, այստեղ լինեն, մինչև այդ համակարգին անցնելը լրատվամիջոցների ազատություն է պետք, անկախ դատական համակարգ է պետք, տնտեսական ազատ համակարգ է պետք, այդ համակարգերն իրենք կստեղծեն երկբևեռ քաղաքական համակարգ, եթե անգամ չուզենաս էլ, մեկ է` չես կարող, որովհետև այդ համակարգերի անկախությունն ինքնին դնում են այդ երկբևեռ համակարգը»:
«Այդ նրանց ո՞ր մի կանխատեսումներն են իրականություն դարձել»,- նման հարցադրում այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մեկի այն կանխատեսումը, որ սահամադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ նախագահի՝ եզրակացության մինչև փետրվար-մարտ հետաձգելը, նշանակում է, որ իշխանությունները ուզում են հրաժարվել դրանից, իրականություն դառանա:
«Չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը, իսկ սահմանը՝ օրենքով գծված սահմանն է, որ որոշակի արտահայտություններ, որոնք մենք պարբերաբար լսում ենք՝ տաք աշուն, թեժ աշուն, այս ամեն ինը ուղղակի լինելու է գործող օրենքների շրջանակներում: Եվ հավաքը, կամ հանրահավաքը ապահովող ոստիկանությունը, կարծում եմ, որ իրենց բարձրության վրա կլինեն, ինչպես եղել է նախկինում»,- ասում է Արտակ Դավթյանը:
«Բնականաբար, Սահմանադրություն գրողը Հանրապետականն է, և ենթադրվում է, որ իշխանություն կլինի ինքը, ու եթե նայում ենք քիչ թե շատ հզոր ուժի, ենթադրվում է, որ «Բարգավաճ Հայաստանին» ինքը կհրի դեպի ընդդիմություն»: Ա. Ենոքյանի խոսքով` այն երկրները, որտեղ գործում է երկկուսակցական համակարգը, լավ են աշխատում, իսկ այստեղ պետք է դեռ փորձարկվի.«Համենայն դեպս, կարծում եմ` սա նշանակալից չափով կնպաստի նրան, որ կեղծ ընդդիմություն, կամ պրոիշխանական ընդդիմություններ, կամ ոչ իշխանական ուժեր չեն լինի Հայաստանում»:
Վ.Բոստանջյանի կարծիքով՝ հնարավոր չէ 21-րդ դարում մեկուսացված վիճակում գտնվել. «Դա պարզապես ինքնասպանություն է: Այդ կտրվածքով՝ Հայաստանը անպայաման պետք է մի միության մեջ հանգրվաներ: Ո՞ր միությունն եք ուզում: Եվրոպա չես կարող գնալ, ուզում ես կողքի վատ հարևանների հե՞տ ընկերակցես, հնարավոր չէ»:
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե բոլորը գիտեն՝ ինչպես եք ընտրվում՝ ընտրակաշառք եք բաժանում, վարչական ռեսուրս եք կիրառում, ի պատասխան որի՝ Մ.Մինասյանն այսպես արձագանքեց. «Ընտրակաշառք ենք, հա՞, բաժանում»: ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ հեգնանքով նկատեց. «Ինքը չի բաժանաում, մեկ ուրիշն է բաժանում»:
Լրագրողներից մեկի հարցին՝ իշխանափոխության գործընթացը դուք ո՞նց եք պատկերացնում, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Ես լավ եմ պատկերացնում, բայց ես չեմ ուզում հիմա դրա մասին բարձրաձայնել, թող գնան բարձրաձայնեն նրանք, ովքեր դրա կողմնակիցներն են»:
«Որպես կանոն, քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, երբ երկրներում ինչ-որ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունենում: Պետք է ճնշում գործադրել այս իշխանույթունների վրա, որպեսզի նրանք կա՛մ ընդհանրապես հեռանան, կա՛մ ստիպված լինեն փոխել իրենց որոշումները»:
«Աշխարհում ոչ մի պետության, երկրի օրենքում չկա, որ այսինչ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են, և որևէ պետություն աշխարհում չի ընդունել, չի ընդունում և չի ընդունելու իր երկրում քաղբանտարկյալների առկայությունը, դա հասարակությունը կամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են ընկալում՝ քաղբանտարկայննե՞ր են տվյալ մարդիկ, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են համարվում քաղաքական բանտարկյալներ՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ այսպիսի դատավճիռ եղավ, Ա.Իշխանյանն այսպես պատասխանեց. «Թող ինձ ներեն նորանկախ Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, ես բոլոր դատերին միշտ մասնակցել եմ, եղել եմ: Շանթ Հարությունյանի և իր ընկերների դատավարության ժամանակ նրանք բացարձակապես չասացին, որ «մենք մեղավոր չէինք, մենք էս էինք, մենք էն էինք», նրանք իրենց պահեցին իսկական քաղաքական գործիչների պես և շարունակեցին իրենց այն խոսքը, ինչն ասում էին իրենց ասած հեղափոխությունն անելու ժամանակ: Դա նրանց չներվեց»:
«Կարծում եմ՝ այդ դատավճիռն է՛լ ավելի մեծացրեց անջրպետը, որ գոյություն ունի հասարակության և իշխանությունների միջև, որովհետև Շանթ Հարությունյանի գործողություններն ունեն 2 կողմ՝ կատարման եղանակով, թերևս անընդունելի է, բայց իր բովանդակությամբ դա շատ համահունչ է ժողովրդի և մեր բոլորի պահանջին, որովհետև բոլորս հասկանում են, որ այլև այսպես շարունակել չի կարելի»,- խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին՝ այսօր՝ լրագրողների հետ ահնդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարեփոխում» հ/կ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
Հարցին, թե սա ի՞նչ մեսիջ էր հասարակությանը, Ա. Արշակյանը պատասխանեց, որ մեր իշխանական համակարգում փոխըմբռնում չկա. «Դատարանը, ոստիկանությունը և քաղաքական համակարգը… դրանց մեջ փոխըմբռնում չկա, եթե լիներ, որևէ մեկը կկանխեր, հասարակությունը տուժեց նրանից, որ մեր իշխանական համակարգը չկարողացավ կանխել այդ ակցիան: Պետք է կանխվեր, դա հեղափոխություն չէր, դա մոգերի ջարդ ու ծեծ չէր, դա նաև քրեական գործ չէր»:
«Սա սրիկայություն էր, ուրիշ բառ չեմ գտնում ասելու»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաճռի մասին:
«Այս դատավորը մի բան է արել, որ ոչ թե Սովետական Միությունն է վերականգնել, այլ՝ Սովետական Միության ամենավատ ժամանակները, երբ լինում էին դեպքեր, որ կալանավորին ծեծելով՝ ստիպում էին ցուցմունք տալ, նա գալիս էր դատարան, դատարանում տեսնում էր՝ հարյուրավոր մարդիկ են նստած, ասում էր՝ վերջապես կարող եմ ճիշտն ասել, դատարանում ասում էր՝ ես այդ բոլորն ինձ վրա վերցրել եմ, որովհետև ինձ ստիպել են: Մեկ էլ հանկարծ այդ բոլորի ներկայությամբ սկսում էին ծեծել: Ասում էին՝ էս ի՞նչ ես անում, դրանք մեր մարդիկ են, ասել ես, պետք է շարունակես քեզ հանցավոր ճանաչել»: