Քնած մարդ հո չկա՞. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը կարծում է, որ նախկին ու ներկա արատավոր համակարգերի միջև կա այլընտրանք: Այս մասին նա ասաց Երևանում անցկացվող քարոզարշավի ժամանակ:
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ կուսակցության մեկ այլ պատգամավորի թեկնածու՝ Անի Սամսոնյանը, նշեց. «Երկրի զարգացումը կանգ է առել, պետական համակարգերը չեն աշխատում, թշնամին օրեցօր խորանում է մեր սահմաններում, և այս իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի երկրում լինեն իրական փոփոխություններ, պետք է կարողանանք համատեղ ուժերով դիմակայել մեր արտաքին թշնամուն: Արտահերթ ընտրությունները բացված դուռ է, որը հնարավորություն է մեզ տալու կարմիր գիծ քաշել անցյալի և ապագայի միջև: «Լուսավոր Հայաստանն» իր երկրի միջև թշնամիներ չի փնտրում, իր մրցակիցների հետ ատելության, վիրավորանքի և հայհոյանքի լեզվով չի խոսում:
Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ բակերում շրջելիս ու ծրագրից խոսելուց առաջ հետաքրքրվեց. «Բարև, ժողովուրդ ջան, ո՞նց եք, քնած մարդ հո չկա՞: Լա՞վ եք: Ապա հայտնեց, որ եկել են իրազեկելու մի շատ կարևոր իրադարձության մասին՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, որովհետև Հայաստանը խորը ճգնաժամ մեջ է, դարձել է հետպատերազմյան ճգնաժամային երկիր»: