Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը, որի նպատակը Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը խթանելն է՝ ստեղծելով հարթակ, որտեղ Հայաստանի և արտերկրի մասնագետները կկարողանան հաղորդակցվել, փորձ փոխանակել, ինչպես նաև նոր կապեր հաստատել:
Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Նման որոշում է կայացվել կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդես է եկել պարզաբանմամբ սեպտեմբերի 4-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման վերաբերյալ` նշելով, որ իր համար, մեղմ ասած, զարմանալի էր ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը:
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում բնակիչները շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:
Հայաստանում շաքարավազի շուկայում դարձյալ գնի բարձրացում է նկատվում՝ 1 կիլոգրամը վաճառվում է 420-480 դրամի սահմաններում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:
Նոր Խարբերդի առաջնային պահպանման կենտրոն այցելող քաղաքացիները, ինչպես իրենք են ասում՝ չգիտեն, թե գլուխները որ պատին տան, որպեսզի շենք մուտք գործելիս չասեն՝ մոտեցեք միակ թերապևտին՝ Փերիին:
«Պարսկահայեր էին, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում: Նրանց տարբեր ազգերի բարեկամներից էլ կային՝ իտալացի, իսպանացի: Բոլորը շատ էին սիրում մեր «Գաթա» բենդին, եկել, մոտեցել են ուրախությամբ, որ ներկա ենք եղել: Ամեն խումբ էլ թող կարողանա մեր պես մաքրամաքուր երգի, մեկնաբանի:
«Եթե քարտեզը պիտանի չէ, ի՞նչ կապ ունի՝ կգնաս տեղում կնայե՞ս, թե՞ առցանց: Այսինքն, եթե անտեսեն կրկին գենպլանը, սա իմաստ չի ունենա: Միայն Երևանի դեպքում հազար անգամ ասել ենք՝ 1980-90-ական թվականների շենք-հուշարձանների ցուցակը վերականգնե՛ք, չեն անում: Նախ ունեցածը պետք է նայեն, հասկանան, թե ինչ ունեն, ինչ չունեն, հետո նոր ասեն՝ այս մի մասը վատ է, սա չունենք, սա կա, ու սկսեն մշակել, քարը քարին դնեն ու առաջ գնան»:
«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կա թատերական գործիչների միություն, որը պետք է տեր կանգնի, հասարակական կազմակերպություններն ինչի՞ համար են՝ ոլորտին տեր կանգնելու համար, իսկ ո՞վ է այսքան ժամանակ տեր կանգնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
«Հումքի առումով բացառություն ի սկզբանե արվել է, որը հիմա էլ է գործում. հումքը ներմուծվել է Թուրքիայից, և պետք է ասել, որ այդ երկրից ընդհանուր ներմուծման ծավալը նվազել է 70, բայց ոչ 100 տոկոսով»,- նշեց տնտեսագետը:
ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել:
Գյումրիի Սուրբ Միքայել Հրեշտակապետի ուղղափառ եկեղեցու կամ, ինչպես շատերին է հայտնի՝ Պլպլան ժամի որմնանկարները ծածկվել են սպիտակ ներկով։
«Ուզում եմ, որ Արցախի և ողջ հայությունը գիտակցի, որ Արցախը ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլև գաղափարախոսություն, և առանց այդ գաղափարախոսության, կարծում եմ՝ հայ ժողովուրդն ապագա չունի»,- «Հայելի» ակումբում շնորհավորելով Արցախի անկախության 30-ամյակի առիթով՝ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) աշխատակիցները հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումն արգելելու համար մի շարք նամակներ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, սակայն ստացել են անորոշ պատասխաններ և ստիպված դիմել են ՀՀ վարչապետին:
Նախորդ շաբաթ գրել էինք, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 22-ին մերժեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. հունվարի 15-ի վճիռը թողեց անփոփոխ, ինչը ենթադրում է, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի նախկին պաշտոնում:
ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են մշտադիտարկել Երևանի վարչական շրջանների կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողների աշխատանքը։
Դեռևս 2017 թվականի վերջին քանդակագործ Հայկ Թոքմաջյանը հայտնեց, որ արդեն մեկ տարի է՝ աշխատում է նոր նախաձեռնություն շուրջ. Սևանա լճի ընդերքում՝ ջրի տակ, ուզում են տեղադրել System of a Down խմբի տղաների բետոնե քանդակը: Սակայն գաղափարը այդպես էլ մնաց «օդում կախված», և քանդակագործն այս ընթացքում փորձել է հարցի լուծման այլ տարբերակ գտնել՝ այն տեղադրել Երևանի այգիներից մեկում:
«Այս մարդիկ եկել, ասում են՝ մենք կարող ենք երկիրը հանձնել, այս անենք, այն անենք, թուրքերի հետ պայմանավորվենք, բայց դուք մեզ չեք կարող հայհոյել: Այսինքն, վախի մթնոլորտ են ստեղծում»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց Politik.am կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Բորիս Մուրազին:
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում բնակիչները երկու շաբաթ է՝ շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:
Բնականաբար, ծնողների տագնապայնությունը ևս փոխանցվում է երեխային: Այստեղ հաճախ նաև ծնողների սեփական խնդիրներն էլ են, որոնք իրենք են ունեցել դպրոցական տարիներին և, դրանք չլուծելով, սեփական հարաբերությունները վերագրում են նաև իրենց երեխաներին: Դա կոչվում է պրոյեկտիվ նույնականություն, երբ երեխային սեփական խնդիրներն են վերագրում: Տագնապները կարող են կապված լինել նաև ծնողի գերծանրաբեռնվածության կամ ծանրաբեռնվածության հետ, երբ, օրինակ, աշխատանքի հետ է համատեղելու երեխային դպրոց հասցնելը, դպրոցական առաջադրանքներում օգնելը:
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում, գյուղատնտեսության ոլորտի համար, ներկայացված է Կառավարության նպատակը, այն է՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով, առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրություն՝ ներառելով հիմնական մշակաբույսերը: Շարունակել սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60 տոկոսը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, կստեղծվեն նախադրյալներ՝ կենդանիների ապահովագրության ներդրման համար:
2021թ. ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային: Բացի բնակելի 28 տներից՝ վնասվել է նաև բնակիչներից մեկի ջերմոցը:
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բնակիչներից Սեդա Գրիգորյանի փոխանցմամբ՝ քիչ առաջ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել
Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դեպքը մի փոքր տարբերվում է մյուսներից, և ինքն այն տուժողներից է, ով դիմել է դատարան:
Օգոստոսի 3-ին լրացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը:
«Սմբատ Նասիբյանն ընդամենը ՓԲԸ-ի սեփականատերն է և գործունեությանն ընդհանրապես չի խառնվում: Եթե այդ էջը վարելու իրավունքն ունենային, լավագույն դեպքում իրենք կարող էին գրել տնօրենի մասին: Նասիբյանը տնօրենը չէ: Իսկ այն, որ չեն թողնում մնացած տարածքներից օգտվեն, ասեմ, որ օգտվել են ավելի շատ տարածքներից, քան վարձակալել են: Ինչո՞ւ պետք է օգտվեն մի տարածքից, որի համար վարձ չեն վճարում: Եվ, երբ մարդը գրում է «Նաիրի» կինոթատրոն ֆեյսբուքյան էջ, նա կինոթատրոնի դահլիճի վարձակալն է, կինոթատրոնի հետ առնչություն չունի:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում կենդանության նշաններ է ցույց տալիս: Համանախագահող երկրները փորձում են այդ ձևաչափը վերակենդանացնել: Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ. այս երեք կողմն էլ տարբեր շահերից ելնելով է դա անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: