«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2020 թվականից գործող մաքսային հսկիչ գներն անհասկանալի պատճառներով փոփոխությունների է ենթարկել մաքսային մարմինը:
Մարտի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Կրկնակի մատրիցա» ցուցահանդեսը, որը կգործի մինչև մարտի 19-ը: Ներկայացված է 17 արվեստագետի շուրջ 75 աշխատանք:
2021թ. ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային:
«Չէ՞ որ գինը վաճառողն է թելադրում: «Գազպրոմ Արմենիա»-ն է պայմանները առաջ քաշում, իսկ մեր կառավարությունը համաձայնողի կամ չհամաձայնողի դերում է։ Քանի որ այլընտրանք չկա՝ ստիպված համաձայնում են»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
Արդեն երկու տարի միայն կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ ղեկավարությունը, համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է՝ ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։
«Ցավում եմ, որ այդ ծրագրերը մշակող պետական կառավարման մարմինը չկա՝ չունենք Գյուղատնտեսության նախարարություն, և գյուղատնտեսական խնդիրները մի տեսակ ստորադասվում են: Իսկ մենք հեռանկարային զարգացման ծրագրեր պետք է մշակենք, հետևողականորեն իրականացնենք, որպեսզի խնդիրները լուծվեն»,- եզրափակեց Գառնիկ Պետրոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը վստահ է, որ մարտի 15-ից բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ: Ազգային ժողովում Լենա Նանուշյանը նշել է, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։
Աշխատանքը շատ կարևոր է ցանկացած մարդու համար, իսկ կնոջ համար է՛լ ավելի կարևոր է։ Ընտանիքն իր տեղն ունի, բայց անգամ երեխաների համար շատ կարևոր է մայրիկի կերպարը։ Մայրը ոչ միայն տնային տնտեսուհի պետք է լինի, խեղճ ու միշտ ամուսնու ձեռքին նայող, այլ շատ ավելի գեղեցիկ է, երբ կայացած կնոջ կերպարը կա, և երեխաներն է՛լ ավելի ինքնուրույն են մեծանում, աղջիկները ձգտում են հետագայում մայրիկի պես ավելի կայուն և ավելի կայացած կյանքի»։
Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխության մի նախագիծ, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի սեղաններին աղաման դնելը: Ավելին, առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվության կենթարկվի տնտեսվարողը՝ 30.000 դրամ տուգանքով:
Գեղեցիկ կազմվածք, առողջ մաշկ ունենալու մասին երազում է ցանկացած կին, ու այն իրականություն դարձնելու համար նրանք պատրաստ են գնալ ցանկացած զոհողության և առաջինը դիմում են դիետայի օգնությանը:
«Ժամանակին մեկ այլ լավ համալսարան էլ ունեինք՝ «Գիտելիք» համալսարանը, ուղղակի խնդիրն այն է, որ Վայոց ձորը ՀՀ փոքր մարզն է, կարծեմ, աշակերտների թիվը 6000 է ու, բնականաբար, այդ դեպքում շատ դժվար է լինում ապահովել ուսանողների բավարար թվաքանակ: Իսկ համալսարանների և կրթության համար դա կարևոր է, չեն կարող լինել 200 հոգանոց համալսարաններ:
Մարմնամարզությամբ սկսում են զբաղվել փոքր տարիքից, որովհետև եթե մեծ տարիքից սկսես՝ չես կարող այսօրվա բարդացած ու շատ ավելի ֆիզիկական տվյալներ պահանջող սպորտաձևում բարձր արդյունքներ գրանցել: 5-6 տարեկանում դու ուղղակի չես էլ գիտակցում, թե ուր ես գնում:
Դեռևս հունիսի 21-ին տեղեկություն տարածվեց, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:
Վերջին ռազմավարությունն ավարտվել է 6-7 տարի առաջ: Այսինքն, կրթության ոլորտում իրականացնում ենք տարբեր փոփոխություններ, «բարեփոխումներ», որոնք հիմքում չունեն որևէ ռազմավարություն, հայեցակարգային ուղղություն: Սա է պատճառը, որ մեզ մոտ անընդհատ իրավիճակային փոփոխություններ են լինում, որը վատ հետևանքների է հանգեցնում: Ընկնում է կրթության որակը, ու դա է պատճառը, որ հետընթաց ենք ապրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:
Առավել տարածված 4 ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 80%: Ոչ վարակիչ հիվանդությունները ամբողջ աշխարհում հանդիսանում են վաղաժամ մահվան հիմնական պատճառ: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ընդ որում, ամեն տարի 17.9 միլիոն մարդ մահանում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից:
«Ուկրաինայից ներկրում ենք ավելի շատ քաղցրավենիք, սառեցրած հավի միս, ձեթ և այլ մթերքներ, իսկ Ռուսաստանից ավելի շատ ապրանք ենք ներկրում: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ ենք: Իսկ այն խոսակցությունները, որ ժողովուրդը տարածում է, թե՝ հնդկաձավար և այլ հատիկեղեն գնեք, թանկանալու է, այդ մտածելակերպը, կարելի է ասել, պապական է:
«Պատմությունը ցույց է տվել, որ հայերին միշտ ներքաշում են, Կարսով և Արդահանով խաբում են, իսկ վերջում ո՛չ Կարսն է մնում, ո՛չ Արդահանը ու շատ հայկական տարածքներ: Դրա համար չպետք է ռոմանտիզմով, երազանքներով ապրենք»:
Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները մոտ մեկ ամիս է` ահազանգում են՝ հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:
Կենդանաբանական այգու աշխատակիցները փետրվարի 24-ին բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:
Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։
Փետրվարի 28-ին լրացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի պաշտոնավարման ժամկետը:
«Ուկրաինայում հայերն ունեն նույն խնդիրները, ինչ բոլոր քաղաքացիները: Նրանք էլ, շատերի պես, լքում են երկիրը, իհարկե, նրանք, ովքեր որ հնարավորություն ունեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:
Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ խափանվել է հայկական թռչնաֆաբրիկաների համար նախատեսված սոյայի շրոտի և եգիպտացորենի մատակարարումը. ապրանքի համար արդեն վճարված էր, բայց Խերսոնին հասած բեռնատար նավերը հետ են շրջվել:
«Մոտենում ենք Երրորդ համաշխարհային պատերազմին: Կլինի՞, թե՞ ոչ՝ դա այլ հարց է, բայց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ունեցանք շատ վտանգավոր ժամանակահատված: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվականին եղավ Հայոց ցեղասպանությունը»,- «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, որ աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների ժամանակ այս տարածաշրջանը դառնում է աշխարհի վտանգավոր տարածաշրջաններից մեկը:
«Բացօթյա առևտուր իրականացնելու դեպքերով մեկ շաբաթում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 10 արձանագրություն»,- այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին Առևտրի և ծառայությունների վարչության հասարակական կարգի պահպանության ծառայությունից:
«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են հետևյալ ինֆեկցիոն հիվանդությունները. աղիքային վարակի՝ 21 դեպք, ջրծաղիկի՝ 192, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 44 դեպք: Ունենք քիմիական թունավորումների 21 դեպք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում էր միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։ Տնտեսվարողները պետք է ստուգեին՝ արդյոք քաղաքացին ունի՞ համապատասխան փաստաթղթերը, թե՞ ոչ, իսկ տնտեսվարողներին արդեն տեսչական մարմինները պետք է վերահսկեն։
«Փոխհատուցումները նորմալ չեն հաշվում, դրա գինն էլ թող բարձրացնեն: Հերիք չէ՝ ժամերով սպասում ենք ԱՊՊԱ-ի գալուն, մի բան էլ վնասը գնահատում են՝ որքան ուզում են: Աշխատանք չկա, աշխատավարձը՝ ցածր, հարկեր են բարձրացնում: Ավելի լավ է՝ ճիշտ գնահատեն վնասի չափը. հաճախորդի շահերը ոչ մի անգամ չեն պաշտպանում ապահովագրական ընկերությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից Գևորգ Սարգսյանը: