Հորդորում եմ զանգել թեժ գիծ, մենք հաղորդում կներկայացնենք ոստիկանություն. քաղաքապետը՝ ավտոկայանատեղիներում քաղաքացիներից գումար գանձելու մասին

«Հաճախ ծառայողական ավտոկայանատեղիներն օգտագործվում են գումար վաստակելու համար, և հատկապես երեկոյան ժամերին այդ հատվածներում կանգնած մեքենաներից գումար են վերցնում: Ահազանգ է եղել Հյուսիսային պողոտայում, Սարյան փողոցում: Հաճախ պատճառաբանում են, որ այդ տարածքի տերը վճարում է տեղի համար, ուստի պետք է գումար գանձվի»,- ավագանու նիստի ժամանակ խնդիրը բարձրաձայնեց ավագանու անդամ Արման Բաբաջանյանը՝ հարցնելով, թե արդյո՞ք ճիշտ չի լինի, որ ծառայողական ավտոկայանատեղի սահմանվի աշխատանքային օրերի և ժամերի համար, և դրանից դուրս հատվածներում կայանումն ազատ լինի, խնդիրներ չառաջանան:

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ իրավական ակտերով չի թույլատրվում գումար գանձել, այսինքն՝ տնտեսվարողին ծառայողական կայանատեղի որ տրամադրում են՝ նրանք իրավունք չունեն գումար գանձել ու, եթե կան կոնկրետ դեպքեր, կարող են քաղաքացիները գրավոր ներկայացնել:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ խոսելով ապօրինի դրամահավաքի մասին՝ նշեց. «Կարծում եմ՝ մեր քաղաքացիները պարզապես չպետք է վճարեն: 200 դրամ են ուզում, դրա համար վճարո՞ւմ են: Որ 5000 դրամ ուզեին՝ վստահ եմ, չէին վճարելու: Թող ընդհանրապես չվճարեն: Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում: Եթե տեղեր կան, որ չեն թողնում, հորդորում եմ՝ զանգել թեժ գիծ, մենք հաղորդում կներկայացնենք ոստիկանություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031