Տափերականի 13/16 տեղամասում ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 409 ընտրող

Տափերականի 13/16 ընտրատեղամասում ընտրությունների մասնակցությունը նորմալ է: 168.am-ի հետ զրույցում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հովսեփ Միքայելյանն ասաց, որ ժամը 14։00-ի դրությամբ արձանագրվել է, որ ընտրություններին մասնակցել է 409 ընտրող:

Միքայելյանի հավաստիացմամբ, ընտրախախտումներ մինչ այս պահը չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ ԿԸՀ տեղեկատվության համաձայն՝ Վեդի համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրողների թիվը 21․01․2022թ․դրությամբ կազմում է 37,198։ Տափերականի 13/16 ընտրատեղամասում 1398 ընտրող է, ժամը 9:00-ի դրությամբ հանձնաժողովի նախագահ Հովսեփ Միքայելյանը փոխանցեց, որ ընտրությանը մասնակցել է 45 հոգի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031