Վատ հոտ է գալիս. ստավկաներն էլ են բարձրացել՝ կայանատեղիների գումարը հասել է 1000 դրամի.Էռնեստ Ավանեսով

«Գումար աշխատող ինչ-որ բանդաներ կան, որոնք ուղղակի քաղաքում լիքն են, վխտում են: Մալաթիա տոնավաճառը, որտեղ ամեն մեկն իր տան ծռված յուղի բանկան բերել, գցել է փողոց և կայանատեղի է կազմակերպում, գումար է ուզում: Կենտրոնում «Զովքի» դիմաց մարդը էլի տարբեր իրեր դնելով քաղաքի տեքստն է գցում»,- այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը՝ առաջարկելով դուրս գալ, շրջել, հասկանալ քաղաքում տիրող իրավիճակը:

«Փաստորեն ստավկաներն էլ են բարձրացել, հասել են 1000 դրամի: Շատ վատ հոտ է գալիս, ոստիկանությունը պետք է դա տեսնի»,- ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ հարցի լուծումը թվայնացումն է, որը թույլ կտա վարչական պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին:

Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ հիշեցրեց՝ քաղաքապետարանի մյուս մասնաշենքի մոտ կա 3-4 «պարկովշիկ»:

«Տեղյակ չէի»,- պատասխանեց քաղաքապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031