Միջազգային մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 26-ին տարածել էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հայտարարությունն առ այն, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնության ընթացքում որոշ մարզիկ-մարզուհիների մոտ հայտնաբերվել են արգելված խթանիչների որոշակի քանակություն:
«Մենք գործ ունենք իրապես ահաբեկչական պետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականության մոդել»: Շատ խորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»:
Ազնավուրին շատ դուր եկան «Թումո»- ի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես «Թումո»-ի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»»։
Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:
ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ՊՆ-ի և կառավարության բացթողումներն այլևս հնարավոր չէ թաքցնել: Ըստ Ա. Քոչարյանի՝ շատ լուրջ կադրային առաջարկներ պետք է լինեն:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում ողջ գիշերը հակառակորդը կրակել է հրետանային միջոցներից։ «Արձակել է մոտ 550 հրետանային արկ բոլոր տրամաչափերի։ Հատկապես շատ էին խփում Մարտակերտի ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
Ապրիլի 27-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 000 դրամ, այժմ կվճարի 146 000։
ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը` Տավուշի մարզպետարանին հատկացնելով հատկացնելով 8 մլն 935 հազար դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 28-ի նիստի օրակարգում:
Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար»:
Երեկ հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին և դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։
Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:
Ֆրանսիայի դատարանը հոլանդացի ատամնաբույժին դատապարտել է 8 տարվա ազատազրկման 120 հիվանդի վնասելու համար: Դատարանն արգելել է նրան զբաղվել բժշկական գործունեությամբ, հայտնում է BBC-ն:
Montblanc ընկերությունն ի պատիվ իր 110-ամյակի թողարկել է գրող գործիքների Rouge & Noir Special Edition հատուկ շարքը: Այն իրենից ներկայացնում է ընկերության՝ XX դարի սկզբի ամենաառաջին հավաքածուներից մեկի արդի ընթերցումը:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է ակումբի հերթական չեմպիոնության մասին:
Չինական ակումբները մեկը մյուսի հետևից հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հանդեպ: Կողմերի մեջ ընթանում են բանակցություններ: Չինական ակումբներից ոմանք Իբրահիմովիչին առաջարկել են աստղաբաշխական գումար, սակայն Զլատանը կարծում է, որ դեռ ասելիք ունի Եվրոպայում: Ակումբներից մեկը խոստացել է Զլատանին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրությունն ունեցող ֆուտբոլիստը՝ վճարելով տարեկան 70 միլիոն եվրո: Ի պատասխան սրան՝ Իբրահիմովիչը […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ապրիլի 27-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման ընդհատումներ կլինեն Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչաական շրջաններում:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը լրագրողների հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին: Բեյլը, ով երկար տարիներ խաղացել է Պրեմիեր լիգայում, նշել է, որ միշտ էլ հաճելի է վերադառնալ Անգլիա: Խաղը հեշտ չի լինելու, բայց իրենք պատրաստ են հաղթել:
Showtime հեռուստաալիքը հրապարակել է այն դերասանների ցուցակը, ովքեր նկարահանվել են «Թվին Փիքս» վերածնված սերիալի նոր սեզոնում: Նախագծի 217 մասնակիցների թվում են Մոնիկա Բելուչին եւ Թիմ Ռոթը, հաղորդում է Variety-ն: Նոր դրվագների պրեմիերան կկայանա 2017 թվականին:
Facrbook-ի ղեկավարությունը սեփական հավելվածն է պատրաստում տեսագրությունների եւ լուսանկարների մշակման, ինչպես նաեւ դրանց փոխանակման համար: Այս մասին ասված է հոդվածում, որն ապրիլի 25-ին հրապարակվել է The Wall Street Journal (WSJ) թերթի էլեկտրոնային տարբերակում:
Գլենդելի MGN Five Star Cinema-ում կայացել է ամերիկաբնակ հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Բոլոր այն աղջիկները, ովքեր միշտ շտապում են, ում կյանքը եռում է, կարող են օգտվել Dressbox հավելվածից, որը կօգնի կարգի բերել պահարանը, արագ պատրաստվել, դառնալ կազմակերպված և մշտապես ունենալ թարմ տեսք: Dressbox-ն էլեկտրոնային պահարան է, որը դուք ստեղծում եք ձեր կանոններով:
1 բանան կամ 1 բաժակ յոգուրտ, 1 կտոր հաց կամ խնձոր և մի քանի ընկույզ, այս մթերքներն էներգիայով լի և արդյունավետ պարապմունքների հիմնական բանալին են:
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտ ուժերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած 24-ամյա պայմանագրային զինծառայող Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր:
եր հայրենիքի զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը, թշնամու առջև որպես ամուր վահան կանգնեց մեր զինակից եղբայրությունը: Ցավոք մեր ժողովուրդների ցեղասպանությունը դեռևս չի ավարտվել, բայց մեզ բնաջնջել երբեք չի լինի ինչպես իր խոսքում ասաց, ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Մենք հաղթահարել ենք դժվարությունները և փառք Աստծո գիտենք նաև հաղթել:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա:
Սա կյանք է, ու մենք առաջ ենք քայլում: Կյանքի ամեն մի էտապ ունի իր դրական ու բացասական կողմերը, որոնցից միշտ սովորում ենք: Ինձ համար «Ուրիշ հոգին» հեռուստասերիալը եւս մեկ անգամ կոտրեց իմ մեջ առաջացած ըմբոստությունը, դա ինձ համար հաղթահարման էտապ էր, ես կարողացա հեռուստասերիալների նկատմամբ բացասական վերաբերմունքս հաղթահարել, հասկացա, որ այս ասպարեզում չեմ ուզում կռվել հողմաղացի դեմ, որովհետեւ դրանով ես իրեն ավելի ուժեղացնում եմ:
20-ամյա Ռաֆիկ Հակոբյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից է, ԼՂՀ-ում էր ծառայում` Թալիշի զորամասերից մեկում: Հակառակորդի առաջին հարվածի` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների կասեցման ժամանակ է զոհվել:
Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը որոշել է մնալ ակումբում: Նեյմարը հոգնել է իր անվան շուրջ տարածվող խոսակցություններից: