Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ Մոուրինիոն երկար կմնա «Մանչեսթեր Յունայթեդում». Ֆիլ Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը մեկնաբանել է մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում «Ռեալի» և «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյի նշանակման մասին լուրերը:

«Մոուրինիոն ժամանակով ստուգված հաղթող մարզիչ է: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները չեմպիոնություն են ուզում, այլ ոչ թե՝ 5-7-րդ տեղերը: Բայց ես չեմ կարծում, որ Մոուրինիոն երկար կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Ամեն դեպքում, նրա մաքսիմումը 2-3 տարի է մեկ թիմում, իսկ հետ սկսվում է վայրէջքը: Բայց նրա հետ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժբախտ չեն լինի: Բայց, հաշվի առնելով ճնշումը մարզիչների վրա, 2-3 տարին մեկ տեղում բավականին ժամանակ է»,- ասել է Նևիլը BBC 5 Live-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս