Ի թիվս այլ հարցերի, ավագանու այսօրվա նիստում հավանության արժանացավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի և դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին նախագծերի առաջարկը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել երեկ ԱՄՆ-ի 5 նահանգներում կայացած նախագահական ընտրությունների փրայմերիզում: Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հաղթել է 5 նահանգներից 4-ում, հայտնում է BBC-ն:
ԱԺ-ում մեկնարկել է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը:
Դեռևս ոչ վերջնական տվյալներով, Սրբազան Քահանայապետը Երևանից Գյումրիի կհասնի առավոտյան ժամը 11:00-ից առաջ, իր պապական մեքենայով՝ պապամոբիլով, Սրբոց Նահատակաց Եկեղեցու մոտից կուղևորվի դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ իր մեքենայով շրջելով կողջունի և կօրհնի հավաքված հազարավոր բազմությանը:
Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ Լեռնային Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում հարկավոր է ցուցաբերել զսպվածություն, առաջնահերթ խնդիրն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի հերթական բռնկումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Երևանում գտնվող Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչների գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 27.04.2016թ. դրությամբ կազմում են 1.939.500 դրամ, որի համար նրանք դիմել են Երևանի քաղաքապետին՝ օրենքով սահմանված կարգով գույքահարկի արտոնություն ստանալու խնդրանքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին Բելգիայի իշխանություններն այսօր առավոտյան արտահանձնել են Ֆրանսիա:
«Ներկայում 125 վիրավորներից 87-ը դուրս են գրվել: Նրանք այն վիրավորներն են, որոնք լիարժեք ապաքինված են: Իհարկե, որոշակի ուշացրել ենք իրենց դուրսգրումը` պայմանավորված հոգեբանական աշխատանքների կատարմամբ: Դուրս գրված զինծառայողները վերադարձել են ծառայության: Ներկայում ծայրահեղ է գնահատվում 3 զինծառայողի առողջական վիճակը: Հույս ունենք, որ շուտով այս վիճակից դուրս կգան»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էրեբունու ժամացույցի գործարանի մոտ, Միչուրինի փողոցում՝ աղբամանների մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Նշվում է, որ Էրդողանը Բաքու էր մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին: Իսպանիայի հետ Թուրքիան ևս 2005թ. հիմնադրված ֆորումի հովանավորն է: Դրա անցկացման նախաձեռնողը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանն է:
Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում, որովհետեւ վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ:
Այսօր Երևանի Քաղաքապետարանում գումարվեց Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով ղարաբաղաադրբեջանական սահմանին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ունեցած զոհերի հիշատակին:
«Ամոթ Ռոդրիգես Սապատերոյին: Արի Ղարաբաղ ու տես, թե ինչ է անում Ադրբեջանը: Գուցե դու ևս սովորել ես գլխատել»: Մեկ այլ թվիթով Դավիթ Բաբայանը գրել է. « Քաղաքական գործիչները, որ իրենց ստամոքսը լցնում են խավիարով, իսկ գրպանները` նավթի եկամուտներով ու գովերգում բռնակալներին՝ ամենավտանգավոր ահաբեկիչներն են»:
Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կազանյան փաստաթղթում և Մադրիդյան սկզբունքներում ոչ միայն տարածքների վերադարձի մասին է խոսվում, այլև ասվում է, որ պետք է լինի հանրաքվե: Սա անընդունելի է: Մենք պետք է հանգիստ ասենք՝ ինչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե հանրաքվե արդեն եղել է 1991թ. դեկտեմբերի 10-ին: Այն իրականացվել է այն ժամանակվա միջազգային օրենքների համաձայն և ադրբեջանցիների մասնակցությամբ: Հիմա ի՞նչ ռեֆերենդումի մենք կարող ենք գնալ, եթե այն արդեն եղել է, ու իր կամքը ժողովուրդն արդեն հայտնել է: Եթե չի կարող լինել ռեֆերենդում, ուրեմն ոչ մի կազանյան փաստաթուղթ չի կարող լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2016» (Freedom of the Press 2016) զեկույցը, որտեղ կազմակերպության ներկայացուցիչները գնահատել են մամուլի վիճակը աշխարհի 199 երկրում։
Ասել, որ պատերազմ չի լինի, մեծ ռիսկ կլինի, բայց նաև նշեց՝ ասել, որ պատերազմ կլինի, նույնպես այդքան էլ ճիշտ չէ. «Եթե լավ ենք պատրաստված պատերազմին, ապա պատերազմը մեզ կշրջանցի, եթե վատ ենք պատրաստված, ապա անպայման կթակի մեր դուռը»:
«Միջազգային կոնվենցիաներով արգելվող սպառազինություններ ու զինամթերք, հիմնականում, օգտագործում է ադրբեջանական կողմը և իր սովորության համաձայն` փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ադրբեջանական կողմն իր այդ հայտարարությունների համար դեռ շատ է զղջալու»:
Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:
Ռուսաստանը շահագրգիռ է, որ իր դաշնակիցները և գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակություն ունեցող, ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով հագեցած զինված ուժեր:
Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի շրջանակում կայացած «Խաղաղության հաստատում և ահաբեկչության վերացում» կոչվող նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին:
Մենք նախաձեռնում ենք նոր՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստեղծման գործընթաց։ Այժմ պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք՝ օրենքով սահմանված կարգով։Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման և ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։
Այսօրվա տվյալներով` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները գնահատում են լավ: Նրանցից մեկը` 14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման:
Մնացականյանը պնդել է, որ հայկական զորքերն ի վիճակի են պաշտպանել Ղարաբաղն առանց Ռուսաստանի օգնության: «Քառօրյա պատերազﬕ արդյունքը ցույց տվեց, որ ﬔր տրամադրության տակ եղած զենքերը թույլ են տալիս ցանկացած հակառակորդի կասեցնել: Եթե պատերազմը վերսկսվի, ﬔնք ոչ ﬕայն հետ կմղենք նրանց, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:
Այս անհեթեթ իրավիճակում կան երկու մեղավորներ: Առաջինը՝ նախագահ Օբաման է, որը խոստում է տվել և չի կատարել այն, այդպիսով խաբել իրեն հավատացած և իր օգտին երկու անգամ քվեարկած մարդկանց… Եթե Օբամայի համար միևնույն է՝ ամերիկյան հասարակությանը թողնել ճշմարտություն չասելու ժառանգություն, ապա դա իր խնդիրն է և ոչ թե ամերիկահայ համայնքի…