«Ոչ մի մետր հող չի կորելու»,- «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառանալով հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած 800 հեկտար տարածքին: Մովսիսյանը ապրիլի 2-ից սկսած շուրջ ամիսուկես բանակի կազմում գտնվել է Ղարաբաղում և նոր է վերադարձել Երևան: Ասում է՝ մի օր բոլոր այդ տարածքները ետ են վերադարձնելու:
Այսօր ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը:
«Հանուն համընդհանուր վերելքի». այս կարգախոսով անցավ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կազմակերպված ցուցահանդեսը: Այն ՄԱԿ-ի սահմանած Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպել էին ճեմարանականներ Կարեն Քրմոյանը և Դավիթ Մուսայելյանը:
Կապսի ջրամբարի շինարարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 4 տարում: Ներկայում ծրագիրը գտնվում է տեխնիկատնտեսական ու նախագծման աշխատանքների փուլում: Այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
«Հայաստանում մեր ոլորտը շատ ճնշված է: Եթե այս նույն սարքն արտադրվեր Եվրոպայում, ապա ավելի թանկ կարժենար: Եվրոպայում աշխատում են շահույթի համար, և դրա համար մեծ գումարներ են ծախսում: Մենք աշխատում ենք՝ հազիվ ապահովելով մեր աշխատավարձը: Հատկապես նման պայմաններում գեղեցիկ չէ մեր առջև գերշահույթի խնդիր դնելը:
Թբիլիսիի Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնում մայիսի 21-ին տեղի ունեցավ Դիլիջանի համայնքային կենտրոնին կից գործող երգչախմբի համերգը:
Սիրիայի Ազզզազ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ սպանվել է, կան վիրավորներ, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալով՝ պայթուցիկով լի մեքենան պայթել է Թուրքիայի հետ սահմանային անցակետից ոչ հեռու՝ Հալեպ նահանգի հյուսիսում:
Նվազագույնը 7 մարդ է մահացել Լիբիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով, հայտնում են Իտալիայի ռազմածովային ուժերը: Մոտ 500 մարդու հաջողվել է փրկել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են «Բուլղարիայի փրկության ազգային ճակատը»՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին:
Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար, «Մեր տունն Իսրայելն է» պահպանողական կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը նշանակվել է երկրի պաշտպանության նախարար, հայտնում է The New York Times-ը:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտասարդական թեւի 30-ամյա առաջնորդ Զաֆեր Չուբուքչուն նշանակվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 26-րդ խորհրդականի պաշտոնում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր նպաստել են իր ազատ արձակմանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Հանրապետության օրվա հետ:
ԱԷՄԳ-ի տեսուչները մինչ այժմ ՀՀ-ում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական ցուցակը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ինչպես նշվել էր Վիեննայի հանդիպման ընթացքում, բազմակողմ և առարկայական բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է մոտ ժամանակներս հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:
Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր դատական նիստում քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը՝ կապված իր դատավճռի հետ, հայտնում է APA գործակալությունը:
ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը 2016 թվականի ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել Վրատանում 2017թ. ամռանը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կափանաձեն:
«Մայնցի» դարպասապահ Լորիս Կարիուսը դարձավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, որտեղ կմրցակցի Սիմոն Մինյոլեի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ միգրացիոն համաձայնագիրը ԵՄ-ի և Թուրքիայի միջև կիրագործվի, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Արցախի նախագահը դրական է գնահատում երկրապահական առաքելությունը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը «վատ քողարկված արտաքին քաղաքական ցինիզմ» է անվանել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Մոսկվան ընտրության իրավունքից զրկում է Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային, Բելառուսին ու Ադրբեջանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: