Այսօր հրապարակել ենք քաղաքացիական դիտորդական խմբի բաց նամակը՝ ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ինչպես հաղորդում է «Советский спорт»-ը, երկուշաբթի գիշերը Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պայմանագիր է ստորագրել «Զենիթի» հետ:
Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը,Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:
Արտավազդ Շահվերդյանը Վանաձորից է, ծնվել է 2005 թվականի հունիսի 27-ին: Վեց ամսականում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Արտավազդը մշտական գտնվում է բժիշկների հսկողության տակ, ինչի արդյունքում նրա մոտ նկատվում են բավականին դրական արդյունքներ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մինչ օրս 164 նախագծի իրականացման, այդ թվում՝ մասնավոր ոլորտի 154 նախագծի իրականացման համար տրամադրել է 2,9 միլիարդ դոլարի վարկ:
Ուշադրություն. հետախուզվում է խարդախության մեղադրանքով
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սեյրան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում է պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է՝ վաճառքի ենթակա չեն, և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է։
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն Դուշանբեում կայացած Կապի տարածաշրջանային միության նիստում հանդիպել է Ռուսաստանի կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ, հայտնում է Trend-ը:
Ադրբեջանական կողմը շահագրգիռ է Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի ֆինանսավորմամբ: Այս մասին APA-ի հետ զրույցում ասել է Իրանի երկաթուղուղիների վարչության պետի տեղակալ Ահմեդ Խուդային:
Նշվել է, որ Իտալիայի Հանրապետության խորհրդարանի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առկա են լավ աշխատանքային եւ գործընկերային հարաբերություններ: Մասնավորապես կարեւորվել է ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի պատգամավորների հետ ակտիվ համագործակցությունը եւ դեսպանության գործուն աջակցությունն այդ հարցում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրամիությունը կորցնում է Անկարայի վստահությունը՝ խաղալով երկակի ստանդարտների քաղաքականություն, հայտնում է Trend-ը:
«Մենք սրտի թրթիռով ընդունեցինք այն փաստը, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն ընդլայնում է իր լսարանը, եւ այժմ այն ամբողջ աշխարհում գերազանցել է 200 միլիոնը»,-հայտարարել է Ինգրիդ Դելտենրեն՝ ԵՀՄ-ի գլխավոր տնօրենը:
Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետները պնդում են, որ Տիյաս բնակավայրից ոչ հեռու գտնվող սիրիական ավիաբազան, որն օգտագործվում է ռուսական ռազմատիզերական ուժերի կողմից, լրջորեն տուժել է, ենթադրաբար, ԴԱԻՇ խմբավորման հարվածներից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին իրենց անհանգստությունն են հայտնել հակամարտության սահմանի երկայնքով տիրող լարվածության առնչությամբ, որը հետևել է ապրիլյան սրացումներին: Նրանք ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են ներդնել միջադեպերի հետաքննական մեխանիզմներ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, «ինչը կարևոր է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման համար»:
Մայիսի 22-ին, ժամը 1-ին, 1995 թ. ծնված Թամարա Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է հայկական, ռուսական և վրացական արժույթի ընդհանուր առմամբ մոտ 100.000 դրամ գումար:
Տեղում իրավիճակը գնահատելու համար պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը:
ACBA Mobile բջջային հավելվածը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխանցումներ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի հաշվեհամարների միջև, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, իսկ այժմ նաև՝ կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ:
«Մանչեսթեր Յունայթեդը» ժամանակից շուտ դադարեցրեց համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ:
Զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի կողմից ռուսական զորամիավորում ժամանող բոլոր զինծառայողները կպատվաստվեն մի շարք հիվանդությունների դեմ՝ բարձրլեռնային տեղանքում «էքստրեմալ» շոգ կլիմայի պայմաններում իմունիտետի ամրապնդման համար:
Պատգամավորներին անձեռնﬗելիությունից զրկելը, որը պատգամավորների ազատ գործելու երաշխիքն է՝ առանց վախենալու գործադիր և դատական իշխանության կողմից հետապնդումների ենթարկվելուց, ռիսկի տակ է դնում Թուրքիայում իշխանությունների տարանջատումը` վնասելով երկրի խորհրդարանական կյանքի բազմակարծությունը»,- ասված է Լինքի և Կաներվայի հայտարարության մեջ, որը տարածել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2631 տոկոս է
Փարիզի առեւտրային դատարանի որոշումով ֆրանսիական ֆոտբոլային Lans ակումբը, որը պատկանում էր ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, նոր սեփականատեր է ունի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
Իրանն ավարտել է գազատարի շինարարությունը, որով երկիրը գազ կմատակարարի հարևան Իրաքին:
Մայիսի 25-ին առանձին շրջաններում, մայիսի 26-29-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 26-29-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Անկարան Հարավային Կովկասում անկայունությունը ընկալում է՝ որպես իր սեփական խնդիրը: Այս մասին այսօր թուրքական TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Մարտին Մխիթարյան:
Ելնելով վերոգրյալից, Գլխավոր վարչությունը ոչ միայն չի կիսում Հանրային խորհրդի հաղորդակցության մեջ նշված տեսակետը՝ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ԻԿԱՕ պահանջներին», այլ նաև համարում է այն անընդունելի։