Բաժիններ՝

Ալբերտ Երիցյանը փորձել է քրեական հեղինակություններո՞վ պարտքը հետ բերել. aravot.am

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանը, որի անունը վերջին տարիներին շոշափվում էր որդու` Ռոբերտ Երիցյանի կրիմինալ պատմությունների շրջանակներում, ինքն է հայտնվել նման մի պատմության մեջ: Aravot.am-ի տեղեկություններով, պարոն Երիցյանը վաճառել է բիզնեսներից մեկը, որի դիմաց նրան վճարել են կես գումարը` մյուս կեսը տալու պայմանով, սակայն այդպես էլ չեն տվել: Ինչպես պատմում են միջադեպից տեղյակ մարդիկ, մնացած գումարը ստանալու նպատակով Մոսկվայում գործարար Երիցյանը դիմել է քրեական հեղինակությունների ու նրանց հետ միասին գնացել պարտապանների հետ հանդիպման: Նրանք էլ իրենց հերթին են Ազատ ու Արամչո անուններով քրեական հեղինակությունների բերել եւ, խմբերի միջեւ լուրջ ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում Ալբերտ Երիցյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս