Հյութը շատ հեշտ է պատրաստվում, դրա բաղադրիչներից յուրաքանչյուրը հավանաբար կգտնեք ձեր խոհանոցում:
«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշեց Հովհաննես Սարուխանյանը, հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.04.2016թ. թիվ 396-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը «արագորեն» Հայաստան հասցնելու ուղղությամբ:
Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Առողջությունը Կլաուդիո Ռանիերիի թիմի հաջողության երաշխիքն է: Վնասվածքների թվով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է: Մրցաշրջանի մեկնարկից` օգոստոսի 8-ից սկսած «քաղաքայինները» ստացել են 69 վնասվածք: Առաջատար եռյակում տեղ են գտել «Սթոք Սիթին» (66) և «Լիվերպուլը» (64):
Հերմինե Նաղդալյանը պարզաբանում է իր հարցազրույցում հնչեցրած հատարարությունները. «»
«Քանի որ օտարերկրյա արժույթով կրեդիտ քարտերի օպերացիաները սպառողական վարկերի կատեգորիային են պատկանում, ապա բանկերը դրանք որոշ ժամանակով դադարեցրել են»,- հայտնել են Բանկերի միությունից:
Դավիթ Հարությունյանը Ռուբիկ Հակոբյանին կոչ արեց զերծ մնալ խորհրդարանում իր ներկայացրած նախագիծը քննարկելուց՝ ընդգծելով, որ կառավարությունը շուտով կներկայացնի իր տարբերակը: «Կարծում եմ, որ մենք կարող ենք ունենալ մեկ միասնական նախագիծ, որով կլուծենք ձեր բարձրացրած մտահոգությունը»,- եզրափակեց Հարությունյանը:
«Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագինը նվազեցնելու հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել: Հանձնաժողովը կքննարկի և վերջնական որոշումը կկայացնի»,- նշեց Յոլյանը:
ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում, խոշոր պայթյուն տեղի ունեցավ՝ ողբերգական հետևանքներով: Թիվ 63 երթուղային ավտոբուսում ալիքային պայթյունի հետևանքով 2 ուղևոր մահացավ, 8-ը՝ այդ թվում՝ վարորդը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Այս գիշեր Արցախում վիրավորված զինծառայողներից մեկին տեղափոխել են Երևան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, 2015 թվականին աշխատել է առանց շահույթի: Այս մասին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասիմովը, տեղեկացնում է APA գործակալությունը:
«Մի դեպքում զինվորի վիրավորվելու վայրը սահմանագծին այնքան մոտ էր, որ սանիտարական մեքենան հակառակորդի կողմից նպատակային խոցվեց: Մի դեպքում էլ մեքենան ամբողջությամբ պայթել է, բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել: Սանիտարական մեքենայի վնասվելու բոլոր դեպքերում բժշկական անձնակազմի շրջանում, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
«Յունիբանկը» ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար:
Այսօր Իրանի կենտրոնական նահանգում F-7 կործանիչ է կործանվել, հայտնում է Reuters-ը:
Այսօր երեկոյան ժամը 20:00-ին ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների հետ:
Ի թիվս այլ հարցերի, ավագանու այսօրվա նիստում հավանության արժանացավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի և դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին նախագծերի առաջարկը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել երեկ ԱՄՆ-ի 5 նահանգներում կայացած նախագահական ընտրությունների փրայմերիզում: Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հաղթել է 5 նահանգներից 4-ում, հայտնում է BBC-ն:
ԱԺ-ում մեկնարկել է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը:
Դեռևս ոչ վերջնական տվյալներով, Սրբազան Քահանայապետը Երևանից Գյումրիի կհասնի առավոտյան ժամը 11:00-ից առաջ, իր պապական մեքենայով՝ պապամոբիլով, Սրբոց Նահատակաց Եկեղեցու մոտից կուղևորվի դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ իր մեքենայով շրջելով կողջունի և կօրհնի հավաքված հազարավոր բազմությանը:
Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ Լեռնային Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում հարկավոր է ցուցաբերել զսպվածություն, առաջնահերթ խնդիրն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի հերթական բռնկումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Երևանում գտնվող Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչների գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 27.04.2016թ. դրությամբ կազմում են 1.939.500 դրամ, որի համար նրանք դիմել են Երևանի քաղաքապետին՝ օրենքով սահմանված կարգով գույքահարկի արտոնություն ստանալու խնդրանքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին Բելգիայի իշխանություններն այսօր առավոտյան արտահանձնել են Ֆրանսիա: