
«Թալիշում այս պահին անվտանգ է». Սեյրան Օհանյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ համայնքում այս պահի դրությամբ անվտանգ է: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Իհարկե, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: Այսօր պաշտպանության բանակը իր ստորաբաժանումներով ծառայություն է իրականացնում: Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է, կրակոցները քիչ են: Այս ամենը հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծեն, որպեսզի ժողովուրդը հետ վերադառնա»,- ասաց Ս. Օհանյանը: