 
                        Բակո Սահակյանը այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք
 
                                    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք:
Նախագահը հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի եւ մի շարք պաշտոնյաների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեխելենի եւ Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ արցախյան եւ տարբեր երկրների քաղաքների ու շրջանների միջեւ կապերի հաստատումն ու զարգացումը հանդիսանում է երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից մեկը,հատկապես՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում:

Նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն օրը Նախագահն այցելել է Մեխելեն քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ ծաղկեպսակ դրել այնտեղ:
Բակո Սահակյանը կարեւորել է նման հուշարձանների առկայությունը տարբեր երկրներում՝ նշելով դրանց դերակատարությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու տեսանկյուններից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        